Աղվերանում տեղի է ունեցել «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» թեմայով երկօրյա աշխատաժողով, որտեղ քննարկվել են ձեռնարկատիրական կրթության զարգացմանը, մասնավորապես բուհերում դիզայն մտածելակերպի ներդրման արդյունավետությանը նվիրված խնդիրներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը քննարկման ընթացքում ներկայացրել է կրթական ծրագրերում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության ներդրման ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` հանրակրթական ծրագրերում ներառված են ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության թեմաներ, որոնք ինտեգրված են տարբեր առարկաների ծրագրերում և դասավանդվում են դպրոցներում: ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական կրթության ծրագրի ներդրման նպատակով համագործակցում է ՀՀ կենտրոնական բանկի հետ, մասնավորապես, դասավանդող ուսուցիչների համար իրականացվել են համատեղ վերապատրաստման դասընթացներ: Նախարարի տեղակալ Լ. Առաքելյանը նշել է, որ ֆինանսական կրթություն է իրականացվում մոտ 750 հանրակրթական դպրոցներում, և արդեն վերապատրաստվել է մոտ 4000 ուսուցիչ:
«Ֆինանսական կրթության դասավանդումը սկսվել է Երևանից, սակայն այժմ ծրագիրն իրականացվում է նաև բազմաթիվ մարզային դպրոցներում: Ձեռնարկատիրական կրթության դասավանդումն իրականացվում է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում` երկրորդ դասարանից սկսած` «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների շրջանակում: Նշված առարկաների կրթական ծրագրերում ներառված են ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող թեմաներ և այս ծրագրի շրջանակում մինչ այժմ վերապատրաստվել է 8000-ից ավել ուսուցիչ»,- նշել է Լ. Առաքելյանը` հավելելով, որ կատարվածին զուգահեռ մշակվում են նաև նոր ծրագրեր` ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման նպատակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի պետական բյուջեի հատկացումներում, ինչպես իր խոսքում նշել է նախարարի տեղակալը, մոտ 134 մլն դրամ գումար է նախատեսվել ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության թեմաներով՝ հեռուստաֆիլմերի և հաղորդումների պատրաստման համար: Դրանք իրականացվելու են մրցութային եղանակով:
«Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» աշխատաժողովը կազմակերպել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը` համագործակցելով Ամերիկյան համալսարանի հետ «Ստեղծարար միտք. պատրաստվի´ր նորարարության, Հայաստա´ն» ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Արման Առաքելյանի տեղեկացմամբ 18-35 տարեկան երիտասարդների համար 2019 թ. ընթացքում իրականացվում են մի շարք սեմինարներ` նպատակ ունենալով աջակցել ստեղծագործ ու նորարար երիտասարդներին ձեռնարկատիրական նախաձեռնություններում:
Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության վարչապետ․ Մամլո հաղորդագրություններ
Նախագծային աշխատանքների կազմակերպումը հաճախ դժվարություն է առաջացնում ուսուցիչների համար․ երբեմն դժվար է համակարգել ամբողջ գործընթացը, հետևել խմբային աշխատանքին կամ կազմակերպել վերջնական ներկայացումը: Հենց այսպիսի իրավիճակներում Miro հարթակը կարող է դառնալ…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս գիտենք, որ տարրական դպրոցում, հատկապես 4-րդ դասարանում, գնահատականը երբեմն դառնում է «ինքնանպատակ» թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: Ես փորձում եմ կիրառել ձևավորող գնահատման տարբեր գործիքներ, որտեղ շեշտը…
արգելի՛ գործընկերներ, ինքնուրույն ընթերցանության ժամերին Թումանյանի հուշերն ու հեքիաթները դասավանդելիս հաճախ եմ մտորում մի կարևոր հարցի շուրջ: Մի կողմից՝ մենք ձգտում ենք դասը դարձնել ինտերակտիվ՝ օգտագործելով թվային գործիքներ, դերային խաղեր…
Նոր չափորոշիչներով նախագծային ուսուցումը դարձել է մեր առօրյան, սակայն մեծ դասարաններում (30+ աշակերտ) հաճախ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս ապահովել ԿԱՊԿՈՒ աշակերտի իրական և բովանդակային մասնակցությունը: Իմ 4-րդ դասարանում իրականացված «Հուշեր…
Մենք հաճախ ենք բախվում այն խնդրին, որ ժամանակակից աշակերտը «տեսողական» (visual) է և դժվարությամբ է ընկալում երկար, նկարագրական տեքստերը: Այսօր ՏՏ միջոցները մեզ թույլ են տալիս գրականությունը «հանել» գրքի էջերից…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց