ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի կրթության պատասխանատուները

Նոյեմբերի 26, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում օտարերկրացիների համար ֆրանսերենի դասավանդման մեթոդներին և այդ հարցում ֆրանսիական կողմի նախատեսվող աջակցությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Քիմիական կապ

  • Ինֆորմացիայի ներկայացման ձևերը

    Ինֆորմացիայի ներկայացման ձևերըՄարդը և կենդանի բնության մյուս ներկայացուցիչները շրջակա միջավայրի մասին նախնական ինֆորմացիա են ստանում տեսողության, լսողության, համի, շոշափելիքի և հոտառության զգայարանների միջոցով:Տարբերում են ինֆորմացիան ներկայացնելու հետևյալ ձևերը՝ թվային, տեքստային, գրաֆիկական, ձայնային տեսաինֆորմացիա:Թվային ինֆորմացիաՀամակարգչում մշակվող ցանկացած ինֆորմացիա ներկայացվում է թվային տեսքով:Բազմապատկման  աղյուսակը, հանրահաշվական օրինակը, ֆուտբոլային խաղի հաշիվը, գնացքի մեկնման չվացուցակը և այլն: Զուտ թվային ինֆորմացիա ավելի քիչ է հանդիպում, առավել հաճախ հանդիպում է ինֆորմացիայի ներկայացման համակցված տեսակը: Օրինակ՝ դուք ստանում եք հեռագիր. «Դիմավորեք սեպտեմբերի քսանին: Գնացքը կժամանի ժամը ութին »: Այս տեքստում քսանը և ութը գրված են բառերով, բայց մենք դրանք ընկալում ենք որպես թվեր:Թվային տեսքով ներկայացվում են շրջակա միջավայրի քանակական բնութագրիչները՝ ջերմաստիճանը, հեռավորությունը, շարժման արագությունը, մարդու քաշն ու տարիքը և այլնՏեքստային ինֆորմացիաԻնֆորմացիա, որը գրված կամ տպագրված է որևէ տառաթվային կամ նշանային համակարգի միջոցով: Տեքստային ինֆորմացիա են կրում ինչպես գրքերը, նամակները, այնպես էլ մագաղաթների միջոցով մեզ հասած ժայռապատկերները...Գրաֆիկական ինֆորմացիաՆկարներ, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ: Ինֆորմացիայի այսպիսի ներկայացումը ավելի հասանելի է, քանի որ անմիջապես տրվում է անհրաժեշտ պատկերը:Ձայնային ինֆորմացիաԱյն ամենը, ինչ մենք լսում ենք՝ բանավոր զրույց, երաժշտություն, թռչունների դայլայլ, ավտոմեքենայի ազդանշան և այլն:ՏեսաինֆորմացիաԳունային գրաֆիկա՝ զուգորդված ձայնով և տեքստով, շարժվող և եռաչափ պատկերներով:Ինֆորմացիան մարդու գիտելիքների հիմնական աղբյուրն է:Գործնականում ինֆորմացիայի 90%-ը մարդը ստանում է տեսողության, 9%-ը լսողության և ընդամենը 1%-ը՝ մնացած զգայարանների միջոցով:

  • Սարդարապատի, Բաշ֊ Ապարանի, Ղարաքիլիսիայի հերոսամարտերը

  • ԱԼգորիթմներ և նրա կիրառումը :Payton ծրագրավորման լեզուն

    Դասընթացը նախատեսված  է ուսուցիչների և ծրագրավորումով հետաքրքրվողների համար:Դասընթացը ներառում է  տեղեկություն ալգորիթմների մասին , տեղեկություններ  ծրագրավորման լեզուների մասին,և դասեր Payton ծրագրավորման լեզվի մասին:

  • Ոսկե հատում:Ֆիբոնաչի:

    Հարգելի մասնակիցներ,Ողջունում եմ Ձեզ և ցանկանում եմ տեղեկացնել, որ «Ոսկե հատում:Ֆիբոնաչի» թեմայով դասընթացում կարող եք ծանոթանալ,թե ինչ է ոսկե հատումը ,և ինչպես այն կիրառել գիտության մեջ,արվեստում և դիզայնում:Դասընթացը տևելու է 4 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ: Դասընթացավար՝ Մառա Առաքելյան,Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ:

  • Աշակերտական խորհրդի գործառույթները

    Դասընթացը կազմված է 3 շաբաթից: Դասընթացի ընթացքում դպրոցների սկսնակ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչները կսովորեն ինչպես ձևավորել աշակերտական խորհուրդ, ինչպիսի գործառույթներ ունի աշակերտական խորհուրդը, ինչպես կազմել աշակերտական խորհրդի տարեկան աշխատանքային պլանը, ինչպես վերահսկել և գնահատել աշակերտական խորհրդի աշխատանքները:

  • ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԸ

    Այս  դասընթացը  նախատեսված  է  9 -րդ  դասարանում  սովորող  աշակերտների  և  այդ  դասարանում  դասավանդող  ուսուցիչների  համար:Դասընթաց  ստեղծող և  դասընթացավար  ՝  Անուշ  Գևորգյան

  • Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը քաղաքական,ռազմական և տնտեսական առումներով աշխարհում առավել մեծ դերակատարում ունեցող և հզոր երկրներից մեկն է։

  • Խոսքի մասեր

  • Առաձգականության ուժ։ Հուկի օրենքը