ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանի բացումը` Վանաձորի թիվ 20 դպրոցում

Նոյեմբերի 26, 2019
Պաշտոնական

Նոյեմբերի 23-ին Վանաձորի թիվ 20 դպրոցում «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում բացվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Իր խոսքում Լ. Առաքելյանը կարևորել է մասնակցության և փորձի տարածումը հանրակրթական ուսումնական հաստատություններում` ընդգծելով այդ գործընթացում տնօրենների, ուսուցիչների, աշակերտների և ծնողների բազմակարծիք ու արդյունավետ համագործակցությունը: Միջոցառմանը մասնակցող տնօրենները և ուսուցիչները նախարարի տեղակալի հետ քննարկել են ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև հետագայում այլ դպրոցների հետ փորձի տարածման հնարավոր ուղիները։

Միջոցառման ընթացքում կոմպետենցիոն ուսուցման 2-րդ փուլի վերապատրաստումն ավարտած տնօրեններին և ուսուցիչներին հանձնվել են վկայագրեր:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության, Կրթական քաղաքացիական նախաձեռնության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ձևավորած  հայ-գերմանական փորձագիտական խմբի կողմից:  

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…