ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ «Co-incubation and incubator» ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության կազմում այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն են, ինկուբացիոն ծրագրերի ղեկավարներն ու ստարտափերի հիմնադիրները:
Ողջունելով հյուրերին Երևանում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ երկկողմ համագործակցությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարությունների միջև հուլիսին ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Նա համառոտ ներկայացրել է կրթության և գիտության ոլորտներում Հայաստանում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու նպատակները՝ նշելով, որ խնդիր է դրված խորացնել բնագիտական առարկաների ուսուցումը, բարենպաստ պայմաններ ստեղծել ստարտափերի շարունակական զարգացման համար, գիտությունն ու հետազոտական աշխատանքը կապել բուհերի հետ։ Ա․ Անափիոսյանն անդրադարձել է նաև Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման գործընթացին, խոսել է դպրոցականների համար իրականացվող մշակութային ծրագրերի կարևորության մասին։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ազդարարել է, որ FAST-ը, որպես գլխավոր իրականացնող գործընկեր, արդեն սկսել է համագործակցության առաջին փուլը: Ծրագրի շրջանակում նախատեսվում են արագընթաց վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերը։ Արագ փոփոխվող աշխարհում նա նաև կարևորել է առնվազն վեց տարին մեկ անգամ կրթական ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերանայման անհրաժեշտությունը։
Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Ֆերրի Ռահմադանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, հետաքրքրվել է, թե որքանով է արդարացված կրթության և գիտության նախարարության միավորումը մշակույթի և սպորտի ոլորտները համակարգող գերատեսչությունների հետ։ Նա խոսել է նաև մասնավոր հատվածի հետ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և հնարավոր համատեղ ծրագրերի կարևորության մասին։
Հյուրերին ներկայացվել է կրթական բարեփոխումների ոլորտում ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն ու բարձրագույն կրթության և գիտության բնագավառում օրենսդրական նոր կարգավորումները։
Ինդոնեզական պատվիրակությունը հանդիպումների շարքը մեր երկրում կշարունակի մինչև դեկտեմբերի 2-ը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի՛ գործընկերներ, բոլորս էլ նկատում ենք, որ այսօրվա աշակերտները ծնվել են հեռախոսը ձեռքին: Նրանց ուշադրությունը պահելը դասական մեթոդներով դառնում է գրեթե անհնար, քանի որ նրանք սովոր են արագ փոփոխվող պատկերների…
Սիրելի՛ գործընկերներ, հաճախ նկատում եմ, որ երեխաները վախենում են ձեռք բարձրացնել կամ պատասխանել, որովհետև սարսափում են սխալվելուց և դրա հետևանքով ստացվող «ցածր գնահատականից» կամ ընկերների արձագանքից: Սակայն 21-րդ դարի կարևորագույն…
Հարգելի՛ գործընկերներ, Դասապրոցեսի կառավարումը միայն ակադեմիական գիտելիքի փոխանցումը չէ. այն առաջին հերթին մարդկային բարդ փոխհարաբերությունների կառավարում է: Հաճախ մենք բախվում ենք դասը խաթարող, ագրեսիվ կամ հակառակը՝ չափազանց պասիվ վարքի: Նախքան…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեր աշակերտները տեղեկատվություն ստանում են ավելի արագ, քան հասցնում են այն վերլուծել: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց լինել «տեղեկատվական հետախույզներ»: Իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ ես…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կրթության գլխավոր մարտահրավերը ֆունկցիոնալ գրագիտությունն է: Մեր նպատակն է, որ աշակերտը ոչ թե պարզապես լուծի մաթեմատիկական վարժությունը, այլ կարողանա, օրինակ, խանութում հաշվել զեղչը կամ հասկանալ բարդ տեքստի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց