Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:
Իր խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես նշել է. «Ժամանակակից գլոբալ աշխարհում առկա միտումներն այնպիսին են, որ գիտական միտքը և առաջատար տեխնոլոգիաները որոշում են գրեթե բոլոր պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակը: Աշխարհի առաջատար երկրները վաղուց են իրենց ջանքերը կենտրոնացնում՝ ընդհանուր նպատակների հասնելու համար, քանի որ առաջընթացն ուղեկցվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական և իրավական, այլ նաև գիտական և տեխնոլոգիական կապերի ընդլայնմամբ և զարգացմամբ:
Այս հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գիտատեխնիկական գործընկերության զարգացման հեռանկարները, այլ նաև կխթանենք նոր համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը:
Հայաստանում գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային գիտական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծերի իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ և այլն:
Բավականին հաջող է ընթանում մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. 2013 թվականից ի վեր Ռուսաստանի Հումանիտար գիտական և Հիմնական հետազոտությունների հիմնադրամների հետ իրականացվել են տարբեր բնագավառների ավելի քան 100 համատեղ նախագծեր: Բացի այդ, ՌԴ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու հիմնադրամի հետ համաձայնագրի շրջանակում մրցակցային հիմունքներով իրականացվել է 10 համատեղ նախագիծ՝ ուղղված հատուկ կիրառական արդյունքների:
2011 թվականից ի վեր զարգանում է նաև հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցությունը՝ հիմնվելով համապատասխան միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի և պայմանագրերի վրա. մի շարք ոլորտներում արդեն հաջողությամբ իրականացվել է ավելի քան 60 համատեղ նախագիծ:
Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: 2012 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2019-ին համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ երկրաշարժի ուսումնասիրության բնագավառում, որի հիման վրա ստեղծվում է համատեղ լաբորատորիա:
Հայաստանը հանդիսանում է «Մետաքսի ճանապարհ» բարձր տեխնոլոգիական գոտու ասոցիացիայի հիմնադիր երկրներից մեկը, որի նպատակը մասնակից երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև փոխշահավետ գիտական և տեխնոլոգիական կապերի ամրապնդումն է, համատեղ նախագծերի իրականացումը: Ասոցիացիան ստեղծվել է 2016 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների կողմից:
Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մի շարք խոշոր միջպետական գիտական համագործակցությունների, ինչպիսիք են, օրինակ, CERN /Conseil Européen pour la Recherche Nucléaire, Ժնև, Շվեյցարիա/ Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտը /Դուբնա, Ռուսաստան/, իսկ 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական միության ութերորդ շրջանակային ծրագրի ասոցացված անդամ` «Հորիզոն 2020» գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:
Հայաստանը նաև ստորագրել է «Գիտական հետազոտությունների խթանման Եվրասիական ասոցիացիայի ստեղծման» հուշագիր, որին մասնակցում են Եվրասիական տարածաշրջանի մի շարք պետություններ՝ ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներն ու դիտորդ պետությունները:
Մենք Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ պատրաստ ենք զարգացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը հետազոտական տարբեր բնագավառներում, այդ թվում` առաջարկված գերակա ոլորտներում, մասնավորապես, բնապահպանական տեխնոլոգիաներ, էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, նորարարական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և բիոինժեներիա, նանոտեխնոլոգիաներ և այլն: Առաջարկում ենք թվարկվածներին ավելացնել մեր տեսանկյունից երկու կարևորագույն ոլորտ՝ արհեստական բանականություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում»,-նշել է նախարարը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան