ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեդիագրագիտության դաս

Նոյեմբերի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության մեջ ճիշտ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, ինչպես նաև աշակերտների մոտ քննադատական մտածողության զարգացումն է: ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել էր Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում: Նոյեմբերի 8-ին Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ծանոթացան Մեդիայի կարևոր սկզբունքներին, խաղացին նաև Մեդիամարտ խաղը: Դասն անցավ հետաքրքիր մթնոլորտում: Աշակերտներն ակտիվորեն էին ընդգրկված դասին` կարողացան ճշգրտորեն պատասխանել հարցերին: Մեդիագրագիտության դասը նախաձեռնել էին ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Ալոյանը և անգլերենի ուսուցչուհի Հ. Հայրոյանը: