ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի բյուջետային հատկացումներից կառավարության որոշմամբ կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ:
Մասնավորապես, մեծ ծավալներով կշարունակվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» դեռևս 2015 թվականից սկսված շինարարությունը, որի կատարման համար հատկացվել է ավելի քան 716 մլն 653 հազար դրամ, որից 713 մլն 653 հազար դրամը նախատեսված է բուն շինարարական աշխատանքների, իսկ 3 մլն դրամը` նախագծային շտկումների համար, որի անհրաժեշտությունն առաջացել է` պայմանավորված կառուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով (նախորդ նախագիծը հաստատվել է 2014 թվականին): Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` տեղեկացնելով, որ քոլեջի շինարարությունը ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2016թ. դեկտեմբերին ստորագրված «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» համաձայնագրի նախապայմաններից է: «Քոլեջի շինարարությունը կշարունակվի նաև 2020 թվականին, ավարտը նախատեսված է 2021 թվականին»,- տեղեկացրել է Արևիկ Անափիոսյանը` ավելացնելով, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում քոլեջի շինարարության համար գումարներ նախատեսված են: Համաձայն կառավարության որոշմանը կից ներկայացված հիմնավորման` նախորդ տարիներին աշխատանքներն իրականցվել են ընդհատումներով: «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» վերանորոգման աշխատանքները սկսվել են 2014թ-ից, որի համար կազմվել է ամբողջ քոլեջի վերակառուցման նախահաշիվ`
1 մլրդ 780 մլն դրամ նախահաշվային արժեքով: 2015թ-ին հատկացվել է 60 մլն 217 հազար դրամ, 2016թ-ին աշխատանքներ չեն իրականացվել, 2017-2018թթ-ին փաստացի հատկացվել է 190 մլն. դրամ, 2019թ-ին նախատեսվել է 230 մլն դրամ: Այսինքն` ավարտին հասցնելու համար մնացորդը կազմում է 1 մլրդ 300 մլն դրամ։ Կատարված նոր ֆինանսավորումը հնարավարություն կտա, որ այժմ ընթացքող շինարարությունը ոչ միայն չընդհատվի, այլ շարունակվի ավելի մեծ տեմպով:
Նույն որոշմամբ կատարված բյուջետային վերաբաշխման շրջանակում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախագծային աշխատանքների համար հատկացվել է 14 մլն 430 հազար դրամ: Ինչպես իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, շուրջ 890 աշակերտ ունեցող դպրոցի երկու մասնաշենքերից մեկը վերանորոգված է, բայց կրթական գործընթացի կազմակերպման լիարժեք պահանջներին չի բավարարում և այժմ մշակվելու է երկրորդ մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման նախագիծը:
Նույն որոշման երրորդ կետով առաջարկվում է 2019 թվականի բյուջում նախապես պլանավորված «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի շենքի փոխարեն վերակառուցել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Ապարանի մասնաճյուղի» շենքը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց