Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպած տեղեկատվական օրերը, որի ընթացքում ներկայացվել է «Էրազմուս+» ծրագրի Հիմնական գործողություն 1-ը (Միջազգային կրեդիտային շարժունություն և «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրեր):
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է «Էրազմուս+» երևանյան գրասենյակի այս տարիների ընթացքում կատարած լուրջ աշխատանքը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեր երկրի կրթական համակարգի որոշակի հատվածի ներկայությունն ապահովել միջազգային համագործակցության հարթակներում: Նախարարն ընդգծել է, որ շարժունության ծրագրի մասնակիցը կրթություն ստանալուց զատ` նաև ծրագրի մասին տեղեկատվության կրողն ու փոխանցողն է` հանգամանք, որն անհրաժեշտ է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման գործում: «Բարձրագույն կրթության համակարգը շատ արագ է զարգանում և միտումների վեկտորն ուղղված է դեպի կրեդիտային համակարգ: Մեր երկրի կրթական ոլորտում կրեդիտային համակարգի վերջնական կայացման գործում դեռևս շատ անելիքներ ունենք: Մեր խնդիրն է առաջին հերթին, Հայաստանի համալսարանների միջև ապահովել ներքին ուսանողական շարժունություն: Եթե ուզում ենք միջազգային գիտակրթական որակ ունենալ` հատկապես մագիստրոսական մակարդակում, և բակալավրի ավարտական փուլում` պարտավոր ենք միավորել համալսարանական բազաները, ստեղծել համալսարանական համագործակցության այնպիսի հարթակ, որ ուսանողը կարողանա նկարագրված կրեդիտներով ազատ տեղաշարժվել Հայաստանի գիտական, կրթական հաստատություններում, ինչպես նաև իր գիտելիքները հարստացնել միջազգային կրթական կենտրոններում: Դրան հասնելու կարևոր քայլերից մեկը, թերևս մասնագիտությունների նկարագրի ամրագրումն է, որը պետք է ընթեռնելի և համադրելի լինի բոլոր բուհերի համար»,- շեշտել է Լևոն Մկրտչյանը: ԿԳ նախարարը ծրագրի մասնակիցներին հորդորել է, հաշվի առնելով Էրազմուսի փորձը, իրենց առաջարկություններով ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի համալսարանական համակարգի, ուսանողության ներքին շարժունության ձևաչափի մշակման գործում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանը, շնորհակալություն հայտնելով «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը իրենց ուսումնական հաստատությունում անցկացնելու համար, նշել է, որ կարճ ժամանակահատվածում համալսարանը ծրագրի շրջանակում կարողացել է որոշակի հաջողություններ արձանագրել: Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան իր խոսքում ընդգծել է, որ թեև ծրագիրը զարգացման երկար ճանապարհ է անցել և այսօր արդեն ունի գործընկեր 183 երկիր, այդուհանդերձ համագործակցության առումով առկա խնդիրները շատ են: ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի փոխտնօրեն Գրիգորի Թյուրիսը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի նպատակը, ուղղություններն ու ընձեռած հնարավորությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Գրականությունը` որպես ազգային ինքնության «ողնաշար» Ինչպե՞ս չդարձնել դասը ձանձրալի քարոզ: Հարգելի´ գործընկերներ, այսօր աշակերտների ինքնագիտակցության ձևավորման հարցում գրականության ուսուցիչը ստանձնել է ամենաբարդ դերը: Մենք պետք է ոչ միայն սովորեցնենք վերլուծել…
Ոչ ֆորմալ կրթությունը ուսուցման այն ձևն է, որը կազմակերպվում է դասական կրթական համակարգից դուրս, սակայն ունի որոշակի նպատակ և ծրագիր: Այն կարող է իրականացվել տարբեր միջավայրերում՝ դասընթացների, սեմինարների, ակումբների, կրթական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց