Երեխաներն ապրում ու զարգանում են այն միջավայրում, որը ստեղծում են մեծահասակները:
Ուսումնական ճամփորդությունը տարրական դպրոցում ձևավորում է երեխայի տրամադրությունը կրթության նկատմաբ:
Նոյեմբերի 6-ին` Կապանի N 5 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանում քաղցրահամ, ոսկեգանգուր, կարմրաթուշ տրամադրություն էր տիրում:
Մայրենիի թեման «Ոսկեծամիկ աշունն» էր, իսկ դասվար Արևիկ Հայրապետյանը ոսկերչական ձեռագրով ու մանկավարժական ջանքերով դասարանը վերածել էր աշնանային գեղարվեստական կերտվածքների:
Դասն ընթացավ պլանին համապատասխան, աշակերտների մասնակցությունը` գերագույն ոգևորվածությամբ, և օրը սկսվեց «Վառ ժպիտով» խոսքերով մուտքը, որոշիչ էր ողջ ընթացքում:
Դասին կիրառվեց խմբային մեթոդը, որը նախադրյալ ստեղծեց նյութ, գործիք և ուսումնական արդյունք տեսանելի լինելու համար, իսկ Խիկ համակարգով հստակորեն լուսաբանվեց ողջ դասապրոցեսի անցկացման արդյունավետության աստիճանը:
Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը հանգամանալից վերլուծեց ուսումնական գործընթացը դիդակտիկ մանրամասներով, տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիրներով և դրանց համակարգումը գնահատեց 10 միավոր:
Տնօրեն Սիրանուշ Հարությունյանը շնորհակալական ու գովասանքի խոսքեր ուղղեց թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին, թե՛ դասվար Ա. Հայրապետյանին` բարձր գնահատելով օրվա ձեռքբերումը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…