ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ աջակցությամբ՝ «Ժամանակակից դասականներ» փառատոնն առաջին անգամ Հայաստանում

Նոյեմբերի 5, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան են ժամանում մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը:

Փառատոնի շրջանակում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանը ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառում, որին մասնակցել են  ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև այս օրերին Երևանում գտնվող փառատոնի հյուրերը՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին‚ Արամ Խաչատրյանի աշակերտ, կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը‚ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը և Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Մաչեկ Տվորեկը: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կարևոր տեղ ունի մեր երկրի մշակութային իրադարձություններ շարքում, քանի որ միջոցառման շրջանակում Հայաստանում հյուրընկալվում են արդեն իսկ դասական դարձած ժամանակակից հեղինակներ, որոնց աշխատանքները հնչում են հռչակավոր բեմերում։

«Հայաստանում դասական երաժշտությունն ավանդաբար կարևոր տեղ ունի, և այս առումով փառատոնը նույնպես առանձնանում է։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր կառավարությունը, որը յուրահատուկ ուշադրության է դարձնում այս ոլորտին, մեծամասամբ ֆինանսավորում է նման նախաձեռնությունները։ Մեզ համար կարևոր է, որ ամենափոքր տարիքից մեր երեխաների համար դասական երաժշտությունը խորթ չլինի։ Այս համատեքստում դպրոցից սկսած մենք դասական երաժշտության հետ կապված մի շարք նախագծեր ենք իրականացնում»,-նշել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով` եթե  փառատոնի հյուրը Քրիշտոֆ Պենդերեցկին է, սա արդեն մեծագույն երևույթ է. «Առ այսօր տեղի ունեցած յուրաքանչյուր հեղինակի երեկո արտակարգ հետաքրքիր էր: Անչափ տպավորիչ էր պարոն Պենդերեցկու հեղինակային համերգը: Մինչ այդ վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի համերգն էր, որը, ցավոք վերջերս, հեռացավ մեզանից: Իսկ փառատոնը սկսվել է իմ հեղինակային երեկոյով»,-նշել է մաեստրոն` շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին: Տիգրան Մանսուրյանն ընդգծել է, որ իրենց ոգեշնչում է համերգներին ջերմորեն արձագանքող լսարանը` վերադարձնելով ունկնդրածի զգացողությունը: «Վստահ եմ, որ երկար ենք հիշելու այս գեղեցիկ օրերը»,- նշել է նա` բարձր գնահատելով նվագախմբի կատարողական վարպետությունը` է. Թոփչյանի և Ս. Սմբատյանի գլխավորությամբ:

«Ես կարծում եմ, որ նման ներկայացուցչական փառատոնը մեծ ազդեցություն է թողնելու նաև երկրի զարգացման ու հեղինակության բարձրացման առումով: Այն, ինչ անում է Սերգեյ Սմբատյանը, անհավատալի է ու չափազանց արժեքավոր: Ամենակարևորը երիտասարդ երաժիշտներին աջակցելն է, մենք պետք է անենք ամեն ինչ՝ արվեստագետների համար իրենց հայրենիքում ստեղծագործելու հնարավորություններ ապահովելու առումով»,-ասել է Էլժբետա Պենդերեցկան: Հիշատակելով ամուսնու հայկական արմատների մասին՝  նա նկատել է, որ հայտնի երաժիշտը նույնպես համակարծիք է, որ կառավարության կողմից նման նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցությունը շատ կարևոր է։

Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ ժամանակակից երաժշտությունը շատ բարդ է և այն լսում է բարձրաճաշակ հանդիսատեսը: «Պետության աջակցությամբ մենք այսօր հնարավորություն ունենք կազմակերպել այսպիսի փառատոն, որը շատ բարդ է և բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում»,-նշել է նա, կարևորելով նաև վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ԴասԱ նախագիծը։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԴԱՍԱՊԼԱՆ 21 (LESSON PLAN) ,English 11 Unit 4: READING CORNER (pp. 85–86)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 20 (LESSON PLAN) ,English 11Unit 4: PAST PERFECT CONTINUOUS (pp. 83–84)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 19 (LESSON PLAN) ,English 11Unit 4: GRAMMAR CORNER (pp. 80–81)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 18 (LESSON PLAN) ,English 11Topic 4: ECOLOGY (pp. 74–75)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 17 (LESSON PLAN) ,English 11,THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS (p. 73)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…