ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս․ Ա հնչյուն֊տառը

Հոկտեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 9֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի Iբ (դասվար՝ Անահիտ Հարությունյան) դասարանում անցկացվեց բաց դաս։ Ուսուցանվեց Ա հնչյուն֊տառը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մուտք գործեցին տառերի խորհրդավոր աշխարհ։ Դասն անցկացվեց նորագույն մեթոդներով։Ինտերակտիվ գրատախտակի միջոցով աշակերտները լսեցին Ա հնչյուն֊ տառի պատմությունը, կատարեցին հետաքրքիր խմբային աշխատանքներ։ Դասի ավարտին խորհրդանշական բացիկների վրա գրեցին այբուբենի 1֊ին տառը և խոստացան սիրել ու պահպանել մաշտոցյան գիրը։