ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհորդություն դեպի հեքիաթային Իտալիա և Իսպանիա

Հոկտեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 22֊ին Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Տ. Հարությունյանը կազմակերպել էր միջոցառում VIIIա և VIIIբ դասարանների սովորողների հետ՝ «Ճանապարհորդություն դեպի հեքիաթային Իտալիա և Իսպանիա»։

VIIIա դասարանը ներկայացրեց Իտալիան, իսկ VIIIբ դասարանը՝ Իսպանիան։ Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց տվյալ պետության աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, տնտեսությունը, մշակույթը, ազգային տոները և խոհանոցը։ Սահիկահանդեսի օգնությամբ ներկայացվեցին պետությունների առանձնահատկությունները։ Սովորողները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին տվյալ պետությունների խոհանոցները,իսկ իրենց ձեռքով պատրաստած ուտեստները մատուցեցին պատշաճ ձևով նախօրոք սպասքադրված, ձևավորված սեղանին։

Միջոցառմանը ներկա էր նաև Մասիսի քաղաքապետարանի աշխատակից Ռ. Աթանեսյանը։

Ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն տիկին Է. Մուրադյանը,ով նշեց իր խոսքում,որ միջոցառումը իր տեսակով շատ ինքնատիպ էր և ուսուցողական։