ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատի մրցաշար

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 24-ին, Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում «Շախմատ» ուսումնական առարկայի ուսուցիչ Ց.Հայրապետյանը շախմատի հետաքրքիր մրցաշար կազմակերպեց տարիքային տարբեր խմբերի հետ: Նախ կատարվեց վիճակահանություն, ըստ շախմատային սեղանների՝ որոշվեցին մրցակիցները: Ողջույնի խոսքով հանդես եկավ շախմատի ուսուցիչ Ց.Հայրապետյանը, նա աշակերտներին մաղթեց մտքի ճկունություն, հաղթանակ, այնուհետև ներկայացրեց խաղի կանոնները: Աշակերտների ոգևորությունը շատ մեծ էր , համառ պայքար ծավալվեց մրցակիցների միջև: Վերջին փուլում հրապարակվեցին հաղթողների անունները, որոնք պարգևատրվեցին պատվոգրերով: