ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրգահանդես Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

 Մրգահանդես էր Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում: Աշունն իր երփներանգ գույներով ու բարիքներով հանգրվանեց նաև նախակրթարանում, մեր փոքրիկները ցույց տվեցին իրենց խոհարարական վարպետությունը՝ պատրաստելով մրգային աղցաններ: Մրգահանդեսի ընթացքում մանուկները արտասանեցին և  երգեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ և երգեր, հանդես եկան պարով և բերքահավաքին նվիրված թատերական ներկայացմամբ։