Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Iա դասարանում /դասվար Ռ.Գրիգորյան/ և Iբ դասարանում /դասվար Լ. Վարդանյան/ «Ա» տառի ուսուցման բաց դաս էր:
Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել պատմության, նախադասության, բառի ,վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները: Աշնանաբույր Ա տառն օրվա դասի գլխավոր հերոսն էր: Բազում անակնկալներով, գործնական աշխատանքներով, երգ ու պարով, փոքրիկ դերային խաղով ուղեկցվեց Ա հնչյոն-տառի մուտքը:
«Ա» հնչյուն-տառի ծնունդով ամփոփվեց նախայբբենական շրջանը:
Ուրախ երգն ու պարը, գեղեցիկ ոտանավորները ամբողջացրին օրվա խորհուրդը:
«Ա» տառը կարծես մեկն էր այն փոքրիկներից, ում տարեդարձն էր այսօր:
Տարրական կրթության մ/մ նախագահ՝ Հ. Առաքելյան
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…