Այց Կապանի դրամատիկական թատրոն
Հոկտեմբերի 24, 2019
19.10.2019թ Կապանի N13 հիմնական դպրոցի VI բ և VIIբ դասարանի սաները /Գրադարանավար Լարիսա Պետրոսյան, օպերատոր Մանե Գրիգորյան/ այցելեցին Կապանի դրամատիկական թատրոն, որտեղ տեղի ունեցավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մի շարք գրքերի շնորհանդեսներ:
Մասնավորապես
- Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների
- Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակի
- «Հովհաննես Թումանյան.հոբելյանական ընտրանի»՝ նվիրված գրողի 150-ամյակին
- «Կանայք Թումանյանի կյանքում» գրքի
- Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի շնորհանդեսները:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան