ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էկոապրելակերպը ժամանակի պահանջ

Հոկտեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 5 հիմնական դպրոցի բակը տոնական զգեստ է հագել: Առիթը դպրոցի արևելյան հատվածում Էկո պուրակի բացման արարողությունն է, որին միջին դասարանների աշակերտները ուսումնական տարվա առաջին օրվանից էին նախապատրաստվում:

Նախկինում տեղանքը ծաղկանոց էր, որը վերածվել էր անփույթ ծառաստանի:

Եվ, ահա, դպրոցը համագործակցում է «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնումը Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագրի հետ, որի շրջանակում կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանն իրականացրել է էկոկրթություն, էկոմիջոցառումներ, կանաչ մտածելակերպի նախաձեռնություններ, ծրագրի շահառու աշակերտների միջոցով, նոր կյանք ու շունչ տվել երբեմնի անօգնական «ծաղկանոցին», կիրառական աշխատանքով այն փոխարկել էկոպուրակի:

Սա մեր սերնդի առաջին էկոցուցահանդեսն է, որի բացումը կատարվել է «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան փոքր դրամաշնորհների ծրագրի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանի անմիջական մասնակցությամբ, ով դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանի հետ հատեց մուտքի ժապավենը: Հյուրընկալումն ազդարարվեց ազգային պարային ողջույնով:

Ծրագրի շրջանակում դպրոցում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու հաղորդում տվեց կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանը, որից հետո էկոպուրակը ծառայեցրեց նախատեսված նպատակին` էկոակումբի աշակերտների միջոցով ներկաներին մատուցեց էկոհանդես: Ներկա են գտնվել, «Զանգեզուր». բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Աշոտ Ավագյանը, «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանը, դրամաշնորհային ծրագրի ղեկավարներ Ռոբերտ Հարությունյանը, Նվարդ Հարությունյանը ծրագրի համակարգողներ Լիլիթ Բաբայանը, Լիլիթ Առաքելյանը ծրագրի դասընթացավար` Հասմիկ Համբարձումյանը, «Յուլիա» ՀԿ-ի ղեկավար Ռիտա Դավթյանը, «Սյունյաց երկիր» թերթի  թղթակից Վահրամ Օրբելյանը, ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ։

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը մտքեր փոխանակելու ընթացքում նշեց, որ գործառույթը պետք է լինի շարունակական և էկոպուրակը պետք է վերաճի, վերազարգանա, վերածվի էկոդպրոցի:

Խորհրդանշական արարողությամբ ավարտվեց միջոցառումը` տնկվեց Էկոդպրոցի առաջին ծառը:

Լավագույն աշակերտները ծրագրի կողմից ստացան խրախուսական նվերներ:

Կապանի N 5 հիմնական դպրոց