Այս ուսումնական տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ֆիզիկա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։
Աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու և փորձնական աշխատանքի մեկնարկը կազմակերպելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբն այցելեց Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց, հանդիպեց փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցի աշխատակազմի և սովորողների հետ։
ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ Ա․ Կուլախսզյանը և դպրոցի տնօրեն Ա․ Ազարյանը քննարկեցին գործընթացի կազմակերպչական հարցերը։ Աշակերտների հետ հանդիպման ժամանակ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․ Ավետիսյանն ու Ս․ Գևորգյանը ներկայացրեցին աշխատանքի կազմակերպման ընթացքը, ծանոթացրեցին հեռավար ուսուցման համակարգից օգտվելու հմտություններին, յուրաքանչյուր սովորողին տրամադրվեց մուտքի հնարավորություն։ Այնուհետև դասընթացավար Սիլվա Գրիգորյանն իր նոր և ուշիմ սաների հետ զրուցեց բնագիտական տարբեր երևույթների մասին, նրանց սահուն կերպով առաջնորդեց հեռավար ուսուցման հարթակ՝ իր մշակած ինտերակտիվ նյութերի հետ ծանոթանալու և նրանց ձեռքբերած սկզբնական հմտությունները կիրառելու նպատակով։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն», որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացների իրականացումն է։
ՀՈւԿ-ի աշխատանքի փորձնական փուլում (2019-2020 ուստարվա ընթացքում) Գեղարքունիքի մարզի Անտառամեջ և Արարատի մարզի Սիսավան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտների համար կկազմակերպվեն ֆիզիկա (Անտառամեջ) և քիմիա (Սիսավան) առարկաների հեռավար դասընթացներ։
Ընտրված դասընթացավարները, հեռավար դասընթացները կկառուցեն ուսումնական ծրագրերին ու առարկայական չափորոշիչներին համապատասխան և կվարեն ՀՈւԿ-ի աշխատակիցների աջակցությամբ։
Որպես աշխատանքային միջավայր կօգտագործվի «Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգը (https://elearning.armedu.am/)։
Որպես կրթական բովանդակություն դասընթացավարներն, իրենց մշակումներին զուգահեռ, կարող են օգտագործել նաև «Ինտերակտիվ ուսուցում» կայքի (http://esource.armedu.am/) էլեկտրոնային պաշարները (ընտրված առարկաների բոլոր դասարանների համար կայքը պարունակում է տեսական մաս, լաբորատոր և գործնական աշխատանքներ, ցուցադրական նյութեր)։
Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց