Հոկտեմբերի 4-ին նորից լեցուն էր Երևանի թ.201 դպրոցի դահլիճը: Այս անգամ «Դպրոցի ճամփան» խորագրով ուսումնադաստիարակչական միջոցառում էր կազմակերպել աշխարհագրության ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը: Միջոցառումը հագեցած էր բազմաթիվ երկրների դպրոցների, կրթօջախ հասնելու դժվարագույն ճանապարհների և խոչընդոտների, բնակչության կրթամակարդակի և կրթությունը հասանլի դարձնելու ուղիների մասին պատմող վավերագրական տեսանյութերով: Երեխաները նաև երախտիքի և մեծարանքի խոսքերով շնորհավորեցին դպրոցի և կրթության հենասյուն Ուսուցիչների տոնը: Աշակերտները տպավորված էին միջոցառմամբ, քանզի այն եկել էր ասելու, որ մեր պետությունը ոչինչ չի խնայում հանուն որակյալ կրթության, և մեր կրթամակարդակով մենք հավասար քայլերով ենք ընթանում Եվրոպական զարգացած պետությունների հետ: Միջոցառումն ամփոփեց ուսուցչուհին՝ արդեն թևավոր դարձած խոսքերով. «Կեցցե´նք մենք և մեր աշակերտները, որ ապրում ենք այս երկրում: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք: Եկել է մտքի դարը, և մենք ունե´նք միտք: Ասել է թե՝ եկել է մեր դարը»:
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…