ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ և դասավանդողներ`ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից, ինչպես նաև Վրաստանից և Իրանից:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը։
Ողջունելով մասնակիցներին` նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ Բրիտանական խորհրդի հետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նա հատկապես կարևորել է հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքը, նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը:
«Համաժողովը Հայաստանում և Հայաստանից դուրս գործող մասնագետների միջև փորձի փոխանակման լավ հնարավորություն է և լիովին համապատասխանում է պետության կողմից կրթության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների հիմնական ուղղվածությանը: Մեզ համար կարևոր է, որպեսզի բարեփոխումների արդյունքը տեսանելի լինի հատկապես դպրոցներում և մեր ապագա քաղաքացիների կյանքում», - դիմելով մասնակիցներին`նշել է Արևիկ Անափիոսյանը։
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն, իր հերթին, նշել է, որ անգլերենի ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման հմտությունների զարգացումն իրենց գործունեության առաջնային ուղղություններից է։ «Վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիայից հրավիրված մասնագետներն իրենց փորձն ու դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունն են փոխանցել հայ ուսուցիչներին։ Այս տարի ձևաչափը մի փոքր այլ է. առաջին անգամ տեղացի ուսուցիչներին ևս հնարավորություն ենք ընձեռել գործընկերների հետ կիսվել լավագույն փորձով»,- նշել է նա։
Համաժողովի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կվարեն արտերկրից հրավիված փորձագետներ` անգլերենի դասավանդման մեթոդաբանական մի շարք ռեսուսրների հեղինակ Ստեֆան Հինլաֆը և Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի անգլերենի ծրագրերի ղեկավարը Սայմոն Էթերտոնը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց