ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշունը տոն է

Հոկտեմբերի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

Աշունն իր տոնական գույներն է շաղ տվել Հայոց աշխարհում: Բոլորը շտապում են բնություն` հագնելու աշխարհի բոլոր գույներով զարդարված սաղավարտ, մարմնի վրա զգալու բնության հրաշագործությունը, սքանչելիքը:

Հոկտեմբերի 12-ին` Կապանի N 5 հիմնական դպրոցի միջին դասարանների համակազմը տնօրեն Սիրանուշ Հարությունյանի գլխավորությամբ եղան Վահանավանքում` «Ոսկե աշուն» էքսկուրսիայի ծրագրով.

Սյունյաց բազմազան ու առեղծվածային բնության գեղատեսիլ վայրերից ընտրվել է «Վահանավանքը», որովհետև օրը` հոկտեմբերի 12-ը համընկնում է Սուրբ Թարգմանչաց տոնին, ասել է թե` հայոց գրերի գյուտը խորհրդանշող, Աստվածաշնչի առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումը ու հայ դպրության սկիզբը մատնանշող տոնին:

Դասարան առ դասարան այցելեցին եկեղեցի, զրուցեցին քահանայի` Տեր Ավետիքի հետ, իրազեկվեցին, որ հենց աշնանային անուշահամ ու գունառատ այդ օրը հայ վեց թարգմանիչների` Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակի օրն է տոնում հայոց եկեղեցին:

«Դպրոց բնության գրկում» արշավը լիարժեք կատարեց իր առաքելությունը:

Տունդարձի ճանապարհին վայելեցին նաև աշնանային անձրևի կախարդիչ ու զմայլելի հաճույքը:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…