«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները իրենց գլխավոր տնօրենի ղեկավարությամբ դարձյալ դպրոցում են, դարձյալ դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտների հյուրերն են:
Նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ երեխաների կրթությունն ու դաստիարակությունն իրենց համար առաջնային խնդիրներ են: Առավել ևս, երբ խոսքը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին է: Երեխաներ, ովքեր մարդկային ջերմ մոտեցումների կարիք ունեն, ովքեր փաղաքշանքի ու գուրգուրանքի կարիք ունեն, ովքեր մարդու համար շատ անհրաժեշտ ուշադրության կարիք ունեն:
Հատուկ կրթության ստորաբաժանման միջանցքում հավաքվել էին հատուկ կրթության ստորաբաժանման և ներառական կրթություն ստացող երեխաները, ուսուցիչները, ծնողները:
Հյուրանոցային համալիրի աշխատակիցները հետաքրքիր միջոցառում էին նախատեսել երեխաների համար. հեծանիվ էին վարում աշակերտները, որին ամրացված էր հյութաքամիչ, որի մեջ հյուրանոցի աշխատակիցները թարմ մրգեր էին լցնում: Երեխաները վարում էին հեծանիվը, պտտվում է ակը մեծ արագությամբ, և թարմ մրգերը դառնում են թարմ հյութ, որոնք մատուցվում են աշակերտներին կազմակերպված հյուրասիրության ժամանակ , իսկ սեղանն առատ էր երեխաների համար սքանչելի քաղցրավենիքներով ու մրգերով:
Միջոցառման ավարտին հյուրանոցային համալիրի աշխատակիցները նվերներ բաժանեցին աշակերտներին: Սրտառուչ էր հյուրանոցային համալիրի և աշակերտների բաժանումը: Միայն պետք էր տեսնել:
Շնորհակալություն «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի և՛ ղեկավարությանը, և՛ աշխատակիցներին իրենց բարի կամեցողության, ջերմ հոգատարության և իրենց մարդկային գեղեցիկ որակների համար:
Մ. Զաքարյան
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց