ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս՝ Հայաստանի պատմության թանգարանում

Նոյեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի  Մասիս քաղաքի N3 հիմն. դպրոցի VIIIբ դասարանի աշակերտները հայոց պատմության դասն անցկացրին Հայաստանի պատմության թանգարանում: Պատմության ուսուցչուհի Հերմիկ Ղազարյանը մանրամասն ու հետաքրքիր փաստերով ներկայացրեց հայոց պատմությունը հին քարի դարից մինչև մեր օրերը: Դասը յուրօրինակ էր նրանով, որ ժամանակահատվածի ընդհանուր բնութագրի մասին ուսուցչի խոսքը լսելուց հետո աշակերտները բազմաթիվ հարցեր էին ուղղում և ցանկանում ավելին իմանալ: Հետաքրքիր, ուսանելի և արդյունավետ դաս էր: Աշակերտները խոստովանեցին, որ կարևոր էր սեփական աչքով տեսնել այն ինչ 6-րդ դասարանից սկսած իրենք կարդացել ու սովորել  են դասագրքերից (Հայկական լեռնաշխարհ,քարի,բրոնզի դարի աշխատանքային գործիքներ, զենքեր, կանացի գեղեցիկ զարդեր, կարասներ, տարազ, գորգեր, խեցեղեն, խաչքարեր և այլն…): Անմոռանալի տպավորություններով երեխաները հրաժեշտ տվեցին և խոստովանեցին, որ այս դասը նրանք երբեք չեն մոռանա:

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…