ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

Հոկտեմբերի 7, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովին:  

Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ երկրամասի Մարտին Լյութերի անվան համալսարաններում: ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ելույթով: 
Գիտաժողովը կազմակերպվել է  Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Հումբոլդթի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության, Բեռլինի պետական գրադարանի աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Անհատական համակարգիչ (6-րդ դասարան)

       Հարգելի մասնակիցներ, այս դասընթացի շրջանակներում կուսումնասիրենք 6-րդ դասարանի <<Անհատական համակարգիչ>> թեման: Այն ներառում է հետևյալ ենթաթեմաները՝Անվտանգության տեխնիկա: Աշխատատեղի կազմակերպումԱնհատական համակարգչի ընդհանուր կառուցվածքըՀիշող սարքերՆերմուծող և արտածող սարքերՀամակարգչի ծրագրային ապահովումը: Ֆայլային համակարգԱշխատանքային սեղան: Start գլխավոր մենյուՊատուհանի կառուցվածքը

  • Ինքնապաշտպանական մարտերը 1915 թվականին

    Դասընթացը ներկայացնում է 1915 թվականի ինքնապաշտպանական մարտերը հետևյալ ենթաթեմաներով՝ ա)Վան, բ) Շապին-Գարահիսար գ)Սուետիա-Մուսա լեռ դ) Ուրֆա:Դասընթացի նպատակն է համընդգրկուն նյութերով հետաքրքիր և դյուրին դարձնել նյութի յուրացումը, ապահովել մասնակիցների ակտիվ ներգրավվածություն, նյութեր ավելացնելու, տարաբնույթ առաջանդրանքներ կատարելու, գնահատվելու և սեփական առաջընթացը դիտարկելու առումով:

  • Մխիթարյան Միաբանություն

    Մխիթարյան Միաբանություն- հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, Հայ կաթոլիկեկեղեցու Բենեդիկյան վանականների միաբանություն

  • Եռանիշ թվերի ուսուցում

    .Սովորեցնել եռանիշ թվերի անվանումները  և գրառումը ,այդ թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելը, դրանց համեմատելը.Զարգացնել խնդիր լուծելու կարողությունըԹեմայի ուսուցմամբ աշակերտին հնարավորություն 

  • Ճանապարհ, ժամանակ, արագություն

  • Հայոց լեզու 11-րդ դասարան /ընդհանուր հոսքի ուսուցում / 68 ժամ

                 Դասընթացը պատրաստել է Արաքսյա Գևորգյանը                       /Գավառի Գ․ Մնացականյանի անվան թ․7 միջնակարգ դպրոց/                 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԱՅՈՑ  ԼԵԶՎԻ                                         ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ                         Հանրակրթական ավագ դպրոցի աշակերտը պետք է կարողանա՝                                                 գրական հայերենով խոսք կառուցել  իր խոսքը վերահսկել, բարբառային, ժարգոնային   արտահայտություններից մաքրել  մայրենի լեզվով ամենատարբեր բնույթի տեքստեր և գրականություն   կարդալ   գրական երկի այլաբանական ենթիմաստը հասկանալ և ինքնուրույնաբար մեկնաբանել օգտվել բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատու գրականությունից, տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից իր տարիքին ու կրթական փուլին համապատասխան գեղարվեստական և գիտահանրամատչելի գրականություն կարդալ, կարդացածը նորովի՝ ոճական տարբեր սկզբունքներով վերաշարադրել և համառոտագրելգործնական բնույթի զանազան փաստաթղթեր կազմել։                                  Ավագ դպրոցում հայոց լեզվի դասավանդումը կապահովի՝ աշակերտների բառապաշարի հարստացում, որն էլ կնպաստի աշխարհայացքի և ճանաչողության ընդլայնմանը հայոց լեզվի կառուցվածքի, լեզվական միավորների և նրանց միջև առկա հարաբերությունների մասին համակարգված գիտելիքների յուրացում լեզվաքերականական գիտելիքների հիման վրա խոսքի և նրա միավորների վերլուծության կարողությունների ձևավորում ինքնուրույն բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունների մշակում շարադրությունների, փոխադրությունների, ռեֆերատների, զեկուցումների, կարծիքի և այլ ստեղծագործական աշխատանքների միջոցով կապակցված շարադրանք ստեղծելու կարողությունների մշակում կարդացածը ստեղծագործաբար վերարտադրելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով աշակերտների բանավոր խոսքի զարգացում և կատարելագործումտարբեր բնույթի տեքստերի լեզվաոճական վերլուծության միջոցով աշակերտների լեզվական ճաշակի և խոսքի մշակույթի զարգացում ինքնուրույն կերպով գիտելիքներ ձեռք բերելու հմտությունների մշակում։                                                                                                                                                                                                                                           

  • Մաթեմատիկա 5-րդ դասարան

    Դասի պլան Ամսաթիվ՝ 03.06.2020 Դասարան՝5 Դասի թեման՝սովորական կոտորակներ.Գործողություններ սովորական կոտորակների հետ Դասի հիմնական եռամիավորման նպատակները. 1.      ուսուցանող    Թեմայի հիմնական նպատակն է աշակերտներին ծանոթացնել սովորական կոտորակի հասկացությանը,ինչպես նաև սովորեցնել գործողություններ կատարել կոտորակներով:Դասը նվիրված է սովորական կոտորակների համեմատմանը և նրանցով թվաբանական գործողություններին:Ինչպես բնական թվերի դեպքում,այստեղ ևս հիմնականը գումարման գործողությունն է:Կոտորակների գումարումը բացատրելիս կարևոր է ընդգծել,որ բավարար է գումարումը սահմանել միևնույն հայտարարով կոտորակների համար:Բնական թվերի ընդհանուր բազմապատիկը գտնելու կարողության հիման վրա կարելի է գտնել կոտորակների ընդհանուր հայտարարը:Կոտորակների հիմնական հատկության շնորհիվ կարելի է տարբեր հայտարարներով կոտորակները բերել ընդհանուր հայտարարի,ինչից հետո նրանք գումարվում են արդեն որպես նույն հայտարարով կոտորակներ:Կոտորակների ընդհանուր հայտարարի բերելուց հետո ամենևին դժվար չէ կատարել դրանց համեմատումը և հանումը:Մեթոդապես ճիշտ է սկսել բաժինը կոտորակով բազմապատկելուց:Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս, թե ինչպիսին պետք է լինի կոտորակների բազմապատկամն կանոնը, որից հետո դժվար չէ հասկանալ կոտորակների բաժանման կանոնը:   2.  կարողանալ Իմանալ կոտորակների գումարման հաշվեկանոնը, կարողանալ կատարել կոտորակների գումարում նույն հայտարարներով և տարբեր:Ըմբռնել կոտորակների ընդհանուր հայտարարի և կոտորակի լրացուցիչ արտադրիչի գաղափարները,գտնել կոտորակների ամենափոքր ընդհանուր հայտարարը:Իմանալ կոտորակների համեմատման հաշվեկանոնը, կարողանալ համեմատել նույն և տարբեր հայտարարներով կոտորակները:Իմանալ կոտորակների հանման հաշվեկանոնը,կարողանալ կատարել կոտորակների հանումը նույն և տարբեր հայտարարներով:Իմանալ կոտորակների բազմապատկման և բաժանման հաշվեկանոնը, կարողանալ կատարել կոտորակների բազմապատկում և բայանում:Իմանալ թվաբանական օրենքները կոտորակների գումարման և բազմապատկման համար,որոնք նույնն են ինչ բնական թվերի գումարման և բազմապատկման հաշվեկանոնները:   3.Կարժևորվի   այն փաստը, որ աշակերտները պատկերացում կկազմեն, որ բացի բնական թվերից կան նաև կորտորակային թվեր, որոնց իմացությունն ու նրանց հետ գործողությունները էլ ավելի դյուրին կդարձնեն հաշվարկները մաթեմատիկայում ինչպես նաև դրանց տարբեր կիրառությունները կենցաղում ավելի պատկերավոր և հասկանալի կլինի:Վերջապես ուսուցիչը կկարողանա տալ այն հարցի պատասխանը, թե ինչու բնական թվերի շարքում միշտ հնարավոր չէ կատարել հանման և բաժանման գործողությունները:Օգտագործվող ռեսուրս՝ համակարգիչ:    

  • Մայրենի,5-րդ դասարան․ հնչյունափոխություն

    Հաճախ մենք որևէ բառից նոր բառեր ենք կազմում կամ ենթարկում ձևափոխության՝ավելացնելով մեկ կամ ավելի վանկեր։Ձևափոխված կամ նորակազմ բառում,համաձայն շեշտադրության հիմնական կանոնի,շեշտն ընկնում է վերջին վանկի ձայնավորի վրա,և այն ձայանվորը,որը նախկին,առաջնային բառում կրում էր շեշտ,նոր կազմված բառում զրկվում է շեշտից։Նման հնչյունական փոփոխությունների կարող են ենթարկվել ձայնավորներ ու երկհնչյունները։Ձայնավորների և երկհնչյունների փոփոխությունը կամ սղումը կոչվում է հնչյունափոխություն։Այն բառերը,որոնց մեջ կատարվել է հնչյունափոխություն, կոչվում են հնչյունափոխված բառեր։Հայերենում հնչյունափոխության են ենթարկվում՝ձայնավորներ                       երկհնչյուններէ/ե/                                   յա ի                                       ույու                                     յուը

  • Teams ծրագիրը և նրա հնարավորությունները

    Հեռավար ուսուցման այս հարթակը լայն հնարավորութուն է ընձեում սովորողների անհատական աշխատանքները,գրավոր աշխատանքները և տնային հանձնարարությունները կատարել և ստուգել մի քանի օրվա ընթացքում:Այս հարթակի նպատակն է միայն համախմբել գրեթե բոլոր աշակերտներին;Թիմս ծրագիրը հասու է 

  • Ջերմաքանակ ։ Տեսակարար ջերմունակություն

    Ջերմաքանակ ։ Տեսակարար ջերմունակությունԵթե ջերմափոխանակության ժամանակ մարմնի ներքին էներգիան աճում է, այսինքն՝ մարմինը տաքանում է, ապա ասում են, որ այն շրջապատից ջերմաքանակ է ստանում: Հակառակ դեպքում, երբ ներքին էներգիան նվազում է, այսինքն՝ մարմինը սառչում է, ապա ասում են, որ այն շրջապատին ջերմաքանակ է տալիս:Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:Տեսակարար  ջերմունակությունՋերմաքանակը, որը մարմինը ստանում է տաքանալիս կամ տալիս է սառչելիս, կախված է մի շարք գործոններից: Հասկանալի է, որ ինչքան երկար ժամանակ է տաքանում ջուրը, այնքան ավելի շատ ջերմաքանակ է նա ստանում գազօջախից: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ առաջին գործոնը, որից կախված է մարմինը որոշակի չափով տաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը, նրա զանգվածն է: Ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան շատ ջերմաքանակ է հարկավոր հաղորդել նրան՝ ջերմաստիճանը նույն չափով բարձրացնելու համար: Սառը ջուրը տաքացնելիս սկզբում ստացվում է գոլ, ապա՝ տաք և հետո միայն՝ եռման ջուր: Դրանից կարելի է եզրակացնել, որերկրորդ գործոնը, որից կախված է տվյալ զանգվածով մարմինը տաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը՝ նրա ջերմաստիճանի փոփոխությունն է: Ընդ որում, որքան շատ պետք է տաքացնել մարմինը, այնքան շատ ջերմաքանակ պետք է հաղորդել նրան:Միաժամանակ գազօջախին դրված նույն քանակի կաթը շուտ կեռա, թե՞ ջուրը (նկ. 2): Դիտումները ցույց են տալիս, որ կաթն ավելի շուտ է տաքանում: Նշանակում է տարբեր նյութերից կազմված նույն զանգվածով մարմինները նույնքան տաքացնելու համար տարբեր ջերմաքանակներ են պահանջվում:  Հետևաբար,երրորդ գործոնը, որից կախված է մարմինը որոշակի չափով տաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը, նրա նյութի տեսակն է:Մարմնի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը կախված է նրա զանգվածից, ջերմաստիճանի փոփոխությունից և նյութի տեսակից: