Ըստ ՀՀ Շախմատի ֆեդերացիայի կանոնակարգի, ՀՀ դպրոցականների 14-րդ օլիմպիադայի 2-րդ և 3-րդ փուլերը կկազմակերպվեն 2019թ․ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ը ժամանակահատվածում։:
Մինչ այդ, Կապանի հ․5 հիմնական դպրոցում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ներդպրոցական (1-ին փուլ) փուլի անցկացման համար:
Առաջին փուլին մասնակցելու ցանկություն են հայտնել 3-8-րդ դասարանների 39 աշակերտներ:
Հոկտեմբերի 4-ին նախնական մրցապայքարում խաղացել են համարժեք տարիքային խմբերի աշակերտները, որոնցից հաղթողները մրցակցել են ավագ խմբի հաղթողի հետ:
Մրցաշարը կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ լավագույն 4-ը, որից 1-ը կլինի աղջիկ, կմասնակցեն համայնքային փուլին:
Կապանի N5 հիմնական դպրոց
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…