ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ա տառի ծնունդը Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 2016-2017 ուստարվա առաջին դասարանցիները կատարեցին իրենց դպրոցական կյանքի առաջին լուրջ քայլը. տոնեցին այբուբենի մուտքը և հատկապես՝«Ա» տառի ծնունդը: I ա, բ, գ դասարանների աշակերտների համար առավել քան կարևոր էր ծանոթությունը մեսրոպյան այբուբենին: Նրանք մեծ ոգևորությամբ երգեցին, պարեցին, արտասանեցին և բազմաթիվ անակնկալների ականատես եղան: Հնամենի, լուսեղեն, աստվածային, արքայավայել «Ա»-ն դարձել էր վեց տարեկան: Գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա» տառի մուտքը դասվարներ Փ. Խաչատրյանը, Լ. Խաչատրյանը, Թ. Ղազարյանը վերածեցին հրաշալի տոնի: Սովորողները խոստացան հպարտությամբ սովորել հայոց այբուբենի յուրաքանչյուր տառ և դառնալ Մաշտոցի արժանի հետնորդները: