Հայաստանի մարզերն ու մայրաքաղաքը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը ներկայացնող մոտ 1500 տարեցներ մասնակցել են հուլիսին մեկնարկած և 3 փուլով անցկացված հանրապետական խաղերին: Պայքարն ընթացել է 5 մրցաձևում՝ շախմատ, նարդի, շաշկի, դարթս և բասկետբոլի գնդակի նետում:
80-ամյա Ժենյա Վարդանյանն արդեն երկրորդ տարին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթին: «Ամեն ինչ շատ հաճելի և գեղեցիկ էր կազմակերպած: Նախարարությունը, ասես, ցանկանում է «թարմացնել» մեր տարիքը: Հաճելի է, որ մեզ ուշադրության կենտրոնում են պահում: Ինքս երիտասարդներին խորհուրդ եմ տալիս՝ միշտ զբաղվեն սպորտով, որ առողջ լինեն, հասնեն իմ տարիքին և անցնեն»,- ասում է Ժ. Վարդանյանը՝ ավելացնելով, որ թեև դարթսի մրցումներին մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց ավելի կարևոր արդյունքի է հասել՝ «թարմացրել է» տարիքը:
Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի պարգևատրման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
«Շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա և այս միջոցառման կապակցությամբ: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել Ծաղկաձորում: Այս խաղերը ցույց են տալիս, որ Հայաստանում տարեցները սիրում են զբաղվել սպորտով: Անկախ զբաղեցրած հորիզոնականից՝ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, քանի որ այս մրցմանը ձեր մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է բոլորիս համար»,- ասել է Գ.Լոռեցյանը:
ԿԳՄՍ նախարարությունից մրցանակակիրներն ստացել են մեդալներ, համապատասխան կարգի հավաստագրեր և դրամական պարգևներ: Ժենյա Վարդանյանը և 82-ամյա Ստյոպա Բալայանը պարգևատրվել են որպես մրցույթի ամենատարեց մասնակիցներ: Թիմային պայքարում առաջին հորզիոնականը զբաղեցրել է Երևանը, երկրորդ տեղում Արցախն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց