ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Բարյացակամության կամուրջ պաշտոնական հարթակում

Հոկտեմբերի 1, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր` հոկտեմբերի Կապանի N 5 հիմնական դպրոցի նորընտիր աշակերտական խորհուրդը «Մտքերի փոխանակում» օրակարգով  հյուրընկալվել է դպրոցի տնօրենի աշխատասենյակում:

6-րդ դասարանցիները առաջին անգամ էին ոտք դնում դպրոցի ամենապաշտոնական տարածքում. ուրախ էին, հավասարակշռված լրջմիտ:

Անկաշկանդ մթնոլորտում աշակերտները քննարկեցին իրենց հետաքրքրող հարցերը և խնդրեցին թույլատրել ինքնակառավարում իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ:

- Մեր  ջանքերն ուղղված են ձեր նպատակների իրականացմանը և ամեն ինչ  իրագործելի է փոխլրացման և կարգապահական բարձրագույն մթնոլորտում,- այսպես աշակերտներին աշխատանքի մղեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

Կապանի N 5 հիմնական դպրոց