ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տնակը» կրկին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում է

Նոյեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 25 էր: «Ամառային ընթերցանություն 2016» մանկապատանեկան ծրագրի շրջանակներում «Զանգակ» գրատան աշխատակիցները կրկին հյուրընկալվել էին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում: Այս անգամ մրցանակը շահել էր VIբ դասարանի աշակերտուհի Աննա Նիկողոսյանը:

Նա ընթերցել էր հանձնարարված բոլոր գրքերը և առանց վարանելու պատասխանում էր իրեն ուղղված հարցերին:

«Տնակն» իր գրքերով 6 ամիս շարունակ կմնա դպրոցում, և աշակերտները կկարողանան օգտվել համապատասխան գրականությունից: