Երեկ մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև վստահաբար կարելի է պնդել՝ հասարակական, քաղաքական մտքի դարբնոց և կարեւորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, եղել են այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը»,-շնորհավորելով բոլոր ժամանակների համալսարանականներին,- ասել է խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը:
Ողջույնի իր խոսքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես համալսարանական և նախարար, իր համար պատիվ է ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձով հանդես գալը։ «Երևանի պետական համալսարանը առանձնահատուկ գիտական և կրթական հաստատություն է ոչ միայն իր 100-ամյա պատմության շնորհիվ, այլ նաև որպես Հայաստանի այսօրվա բարձրագույն կրթության բազմազան համակարգի նախահիմք։ 100-ամյա իր պատմության ընթացքում համալսարանն անցել է դժվարին ուղի՝ դիմագրավելով բազմաթիվ արտաքին մարտահրավերների և փորձությունների, սակայն, ի վերջո, մշտապես հաղթահարել է դրանք` շնորհիվ համալսարանական միջավայրին հատուկ ազատախոհության և հասարակության հանդեպ բարձր պատասխանատվության»,-ասել է Ա.Հարությունյանը:
Նրա խոսքով՝ համալսարանների համընդհանուր հռչակագրի՝ Մագնա Կարտայի համաձայն, որը 1988 թվականին 388 համալսարանների շարքում ստորագրել է նաև ԵՊՀ-ն, հիմնարար սկզբունք է «գիտահետազոտական աշխատանքներում և դասավանդման ընթացքում համալսարանական կյանքի ազատությունը, և կառավարություններն ու համալսարանները, յուրաքանչյուր իր իրավասության սահմաններում, պետք է ապահովեն հարգանքն այդ հիմնարար պահանջի հանդեպ։ Մերժելով անհանդուրժողականությունը՝ համալսարանը պետք է պատրաստ լինի բաց երկխոսության»։
«Խորհրդանշական եմ համարում, որ, ընդունելով Ակադեմիական ազատությունների մասին հռչակագիրը, համալսարանը վերահաստատում է 30 տարի առաջ ստանձնած իր պարտավորությունը։ Կառավարությունն այսօր նախաձեռնել է մեր երկրի բարձրագույն կրթությունն արդիականացնելու կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են՝ աջակցելու բուհերի մրցունակությունը և կրթության որակը բարձրացնելու, կրթությունն ու գիտական հետազոտությունն ինտեգրելու ջանքերին, և մայր բուհի 100-ամյա հոբելյանը լավ առիթ այդ ուղղությամբ ակադեմիական հանրության ներուժը մեկտեղելու և սերտ համագործակցությամբ այդ նպատակներին հասնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Նիստի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական ազատության մասին նշյալ հռչակագիրը:
ԵՊՀ-ի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով Անանիա Շիրակացի մեդալով են պարգևատրվել ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը, իսկ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Սաֆարյանն արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:
Խորհրդանշական հոբելյանի կապակցությամբ գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց