Սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրն է. Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, մտավորականներ, դպրոցականներ այցելել են Կոմիտաս թանգարան ինստիտուտ, շրջայց կատարել և ունկնդրել կոմիտասյան հոգևոր ստեղծագործությունները՝ ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի, «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ:
Ավանդույթի համաձայն, այսօր ղողանջել է նաև թանգարանի զանգը, որը հնչեցվում է տարին 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան, մահվան օրերին և ապրիլի 24-ին: Շրջայցից հետո ներկաները ծաղիկներ են դրել Վարդապետի շիրիմին, ինչից հետո Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անցկացրել է հոգեհանգստի կարգ:
«Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր իր հայրենիքի սիրով: Վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբաղձ սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանը, նա հավիտենականության մեջ է դրել հայ երգը»,- իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Հայրապետը:
Պատասխանելով հայ ժողովրդի և հայկական մշակույթի կյանքում Կոմիտասի դերակատարության մասին լրագրողի հարցին՝ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Մենք ունենք Մեծեր, որ հսկայական ազդեցություն ու անգնահատելի ներդրում են ունեցել մեր մշակույթի ու արվեստի մեջ: Նրանցից են Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Ալեքսանդր Թամանյանը»: Նրա խոսքերով, այս օրերին իրականացվող մասշտաբային միջոցառումներն ու արարողությունները վկայում են այն մասին: «Հայ ժողովուրդը գնահատել է այդ վաստակը և շարունակելու է գնահատել»,-համոզմունք է հայտնել Ա.Հարությունյանը՝ հավելելով, որ Կոմիտասի ստեղծագործություններից ամենաշատը սիրում է «Կռունկը»:
Տեղեկացնենք նաև, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը: Կոմիտասի ծննդյան 150- ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, բացումը՝ ժամը 18:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց