Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ այս ամիսների ընթացքում Կոմիտասի ծննդյան 150 ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը և տարբեր կազմակերպություններ հսկայական աշխատանք են իրականացրել, սակայն հիմնական միջոցառումները կլինեն առաջիկա շաբաթներին: Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. պանթեոնում կմատուցվի հոգեհանգստի կարգ, ապա կներկայացվի Կենտրոնական բանկի թողարկած Վարդապետի 150 ամյակին նվիրված արծաթե հուշադրամ, իսկ երեկոյան կլինի մեծ համերգ:
Իսկ սեպտեմբերի 28-ին Գյումրիի Սև բերդ ամրոցում տեղի կունենա մեծ գալա համերգ, որի ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր լուծումներ:
«Փառատոնը բավականին մեծ մասշտաբ ունի. այն չի սահմանափակվում միայն Հայաստանով, միջոցառումներ կանցկանցվեն նաև երկրի սահմաններից դուրս: Ինչպես Թումանյանի, այնպես էլ Կոմիտասի 150 ամյակների հոբելյանական միջոցառումներն անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Հոկտեմբերի 18-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա 2 միջոցառում. ցուցադրություն` նվիրված Թումանյանին և համերգ` նվիված Կոմիտասին: Սա մեծ պատիվ է մեզ համար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնացել է ընդառաջ և նախաձեռնել է մեր երկու մեծերին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացում կազմակերպության կենտրոնակայանում»,-նշել է նախարարը՝ միջոցառումների անցկացման գործում կարևորելով նաև ԱԳՆ-ի դերակատարությունը, ինչպես նաև ՀՀ դեսպանների ջանքերը՝ մեր երկրի սահմաններից դուրս տոնական միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը Կոմիտասի 150 ամյակին նվիրված տոնական միջոցառումներն օգտագործում է նրա գործունեության հանրահռչակման համար:
«Փորձել ենք աշխարհին հավուր պատշաճի ներկայացնել Կոմիտասին և նրա միջոցով մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, մեր երկիրը, մեր ազգային ինքնությունը»,-նշել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքերով, այս հոբելյանը միայն ազգային իրողություն չէ, այլ միջազգային երևույթ և այն կարևոր հարթակներից մեկն է, որտեղ հայ ժողովուրդը ներդաշնակ ու համաքայլ է աշխարհին:
«Երբ աշխարհին ներկայանում ենք Կոմիտասով, մենք միշտ շահում ենք: Նա թողել է այնպիսի ժառանգություն, որ զարմացրել է Եվրոպային: Վաղը մեր բոլորիս պարծանքի ծննդյան օրն է, և մենք պարտավոր ենք մեր երախտիքը հայտնել Կոմիտասին, քանի որ նա մեր ազգի պատիվը բարձրացրել է մի նոր աստիճանի»,- նշել է Հովհաննես Չեքիջյանը:
Տեղեկացնենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 26-ին, որի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Կարինե Բաբաջանյանը (սոպրանո, Գերմանիա), «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը, Շտեֆան Ֆինկեն (տենոր, Գերմանիա), Երևանի պետական կամերային երգչախումբը, Լուկա Բրունոն (բարիտոն, Իտալիա), «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբը, Տակահիրո Ակիբան (դաշնամուր, Ճապոնիա) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Կոմիտասի 150 ամյակին նվիրված փառատոնի մի քանի համերգներ տեղի կունենան նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում և Գանձասարում:
Այս տարի գիտաժողով-փառատոնի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ նաև Գերմանիայում, մասնավորապես, հոկտեմբերի 8-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմեկնարկի «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն երաժշտագետներ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իտալիայից և Ռուսաստանից: Հոկտեմբերի 9-10-ը «Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը կշարունակվի արդեն Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան