ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը:
Ծրագրի նպատակն է՝ ապահովել ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, իրավաբանական անձանց մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները կունենան նույն իրավունքները, ինչ ԵՄ անդամ-երկրների կազմակերպությունները, բացի այդ, մասնակից կդառնան համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը:
2016-2019թթ.-ին ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է 103 հայտ, որից 26-ը բավարարվել է: Այսինքն` հայտերի բավարարման հաջողության գործակիցը կազմել է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև Հորիզոն-2020 ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) համեմատ: Բացի դրանից, Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր:
Համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրի` մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել` ՀՀ և ԵՄ ՀՆԱ-ի համամասնությամբ սահմանված գործակցի չափով: Միևնույն ժամանակ, համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսը, կարող է կատարվել Եվրամիության արտաքին օգնության միջոցների հաշվին: Համախառն ներքին արդյունքի գործակցով` 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմել է 989 մլն 813 հազար դրամ, որի 50 տոկոսը (494 մլն 906 հազար դրամ) կարող է ֆինանսավորվել ԵՄ արտաքին օգնության միջոցների հաշվին: Բացի այդ, Գիտության կոմիտեի` այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվին առկա է 6 մլն 149 հազար դրամի մնացորդ: Այս տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար հաստատվել է նախահաշիվ` նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, ընդհանուր՝ 501 մլն 56 հազար դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան