ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գործարկվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքը

Սեպտեմբերի 11, 2019
ՏՀՏ նորություններ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Deworkacy AOKS-ի դահլիճում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքի (https://armath.am/hy) գործարկման շնորհանդեսը։ Վերջինիս ներկա էին ՀՀ ԿԳՆ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներ, «Արմաթի» սաներ ու խմբավարներ:

Ի դեմս նոր կայքի, որը մշակվել է «eWorks» ընկերության կողմից, ստեղծվել է մի հարթակ, որը միավորում է «Արմաթ» լաբորատորիաների՝ աշխարհի ցանկացած ծայրում ապրող սաներին, տալիս է նրանց հաղորդակցվելու, գիտելիքով ու հմտություններով փոխանակվելու հնարավորություն։ Դրանում յուրաքանչյուր լաբորատորիա և «Արմաթի» յուրաքանչյուր սան կունենան իրենց անհատական էջերը, ուր հավաքագրվելու են բոլոր այն նախագծերը, որոնք իրականացվել են տվյալ լաբում, կամ որոնց հեղինակը սույն երեխան է։ Այսպիսով, ֆիքսվում են երեխաների գիտելիքները, հմտությունները և ստեղծվում է ամեն սովորողի անհատական պորտֆոլիո։

«ԱՏՁՄ հետ համագործակցության արդյունքում մշակվեց սոցիալական կայք, որի միջոցով   ՏՏ ոլորտում առաջին քայլերն էլ ավելի հասանելի են դառնում ոլորտով հետաքրքրված անձանց՝ հատկապես վաղ տարիքից ինժեներական կրթությունը նախընտրող երեխաների համար։ Վստահ եմ, որ մոտ ապագայում նախագիծը խթան կհանդիսանա ՏՏ աշխատաշուկան որակյալ կադրերով ապահովելու հարցում», – նշեց «eWorks» ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Բադալյանը։

Կայքի մյուս առանձնահատկությունն էլեկտրոնային ուսուցման միասնական հարթակի ստեղծումն է, որտեղ տեղադրվում են «Արմաթ» ծրագրի ուսումնական մեթոդաբանությունը, ձեռնարկները, տեսադասերը, համակարգչային ծրագրերը, որոնք գերազանցապես մշակվել են «Instigate» ընկերության կողմից։

Հարթակում ինտեգրված է նաև խմբակավարների և մարզային համակարգողների գնահատման և մոնիտորինգի համակարգ։ Բոլոր հաշվետվություններն այսուհետ մուտքագրվում են կայք, որը լրացված դաշտերի հիման վրա գեներացնում է փաստաթուղթ, ինչպես նաև ստատիստիկ տվյալների աղյուսակ։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Նյութի աղբյուրը. VNEWS

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…