Այսօր` սեպտեմբերի 5-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-րդ «բ» դասարանի ընդհանուր ժողովում դրված էր աշակերտական խորհրդի ընտրության հարցը:
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանը դասարանի համակազմին ծանոթացրեց «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությանը, մանրամասնեց դրույթների հավելվածները, աշակերտներին հասանելի դարձրեց ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման գաղափարը և աշակերտի մասնակցությունն այդ գործընթացում: Այնուհետև կատարվեց փակ գաղտնի ընտրություն, որի արդյունքում 25 ընտրողներից 10 քվե ստացավ Լաչինյան Արիաննան, 4 քվե` Գաբրիելյան Գրիշան, 3 քվե` Աբգարյան Միլենան, 3քվե` Բալայան Հայկը, 2 քվե` Գաբրիելյան Արան և մեկական քվեներ Գոռ, Զավենը, Բալյան Միլենան:
Բոլորը մեծ ուրախությամբ, ծափողջույններով շնորհավորեցին դասարանի աշակերտական խորհրդի նախագահ` Արիաննա Լաչինյանին:
Ժողովին ներկա էր դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը, ով նոր նախաձեռնությունների երաշխիքներ ընձեռնեց նորընտիր աշակերտական խորհրդին:
Կապանի N 5 հիմնական դպրոց
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…