ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի այն դպրոցներ, որոնց կից այս տարի բացվել են նոր նախակրթարաններ:
Նախարարի առաջին կանգառը Նորաշեն համայնքի հիմնական դպրոցն էր, այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով սեպտեմբերից դպրոցին կից նոր նախակրթարան կգործի: Ընդամենը 39 աշակերտ ունեցող այս դպրոցում առաջին դասարանցիների թիվը չիանցնում 7-ից, առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար: Շնորհավորելով նոր ուսումնական տարին` նախարարը շեշտել է, որ նախակրթարանների հիմնումը Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է. «Գիտելիքն ու կրթությունը Կառավարության համար շատ կարևոր են, այս հարցում բոլորս միասնական պետք է լինենք` դպրոցը, ուսուցիչը, տնօրենը և ծնողը: Հավատացեք` կրթության ոլորտում բոլորիդ ներդրումը կարևոր է: Ամենաակտիվ մասնակցությունն ունեցեք այն մեծ փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրում»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:
Զոլաքարի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում ևս ՀԲ ծրագրով բացվել են նախակրթարաններ: Նախարարը ծանոթացել է Զոլաքարի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Մինչ շինարարության ավարտը, Զոլաքարի թիվ 2 դպրոցի աշակերտների դասերը ժամանակավորապես կազմակերպվելու են համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 50 երեխաների համար նախատեսված նախակրթարանները, սակայն, Զոլաքարի 2 դպրոցներում էլ կգործեն սեպտեմբերից:
Նշենք, որ Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցն ունի 253 աշակերտ, որոնցից 29-ը առաջին դասարանցիներ են, իսկ Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 դպրոցն ունի 460 աշակերտ, որոնցից 47 են առաջին դասարանցի:
Արայիկ Հարությունյանի հաջորդ կանգառը Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցն էր: Այն ունի 1400 աշակերտ, որոնցից 110-ը առաջին դասարանցիներ են: Այստեղ ևս Համաշխարհային բանկի ծրագրով նոր նախակրթարան է բացվել, այս սեպտեմբերից այն կընդունի 25 փոքրիկների: Նոր նախակրթարանները ապահովված են նոր գույքով և նախատեսված են նախադպրոցական ավագ տարիքի միջինը 25 երեխայի համար:
Գավառի Մ. Բունիթայանի անվան թիվ 8 միջն. դպրոցում ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով: Այստեղ տեղի է ունեցել նաև Մ. Բունիաթյանի կիսանդրու բացումը: Ինչ վերաբերում է Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցին, ապա այն ունի 265 աշակերտ, այդ թվում` 29 առաջին դասարանցի: Եվս 29 սան կհաճախի նորաբաց նախակրթարան:
ԿԳՄՍ նախարարի այցն ավարտվել է Սևան քաղաքում` Սևանի թիվ 5 միջնակարգ և Սևանի ավագ դպրոցներ այցելությամբ, որտեղ պետական ծրագրով այս պահին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Սևանի Ցամաքաբերդ թաղամասի թիվ 5 միջնակարգ դպրոցն ունի 78 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցի, իսկ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում այս տարի կսովորի 230 աշակերտ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան