ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը

Օգոստոսի 30, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում այսօր հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը: Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում`  որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի:

Հայաստանի ամենաերկարակյաց ու փորձառու ուսուցչուհու 100-ամյա տարեդարձը  շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հանձնելով նրան ՀՀ նախագահի «Երախտագիտության մեդալը», որը Մարիամ Տոնյանին շնորհվել է երկարամյա աշխատանքի համար` ՀՀ վարչապետի միջնորդությամբ:

«Մինչ այստեղ գալը դիտեցի տիկին Տոնյանի մի քանի հարցազրույցները և կարող եմ փաստել, որ ավելի երիատասարդ, կենսախինդ և գործունյա մարդ, քան նա է, շատ քիչ կա: Մեր սիրելի 100-ամյա ուսուցչուհին շատ ակտիվ մասնակցում է դպրոցի կրթական կյանքին, ունեցել է հարյուրավոր, հազարավոր աշակերտներ, որոնց մի մասը ներկա են դահլիճում և դրանից ավելի կարևոր նվեր դժվար է պատկերացնել: Ես կուզեի, որ տիկին Տոնյանի կենսուրախությունն այսուհետ ևս ուղեկցի նրան և լինի վարակիչ: Վստահ եմ, որ աշխատանքային  կենսունակության գաղտնիքն այն ներդաշնակությունն է, որն իր դասավանդած «Հարմոնիա» առարկայի միջոցով դարձել է նաև կենսակերպ»,- շնորհավորանքի խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

Մարիամ Տոնյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հարազատ դպրոցին, սիրելի կոլեկտիվին սաներին, պետությանը. «Ես միշտ գոհ եմ եղել իմ աշխատանքից և այսօր էլ  շնորհակալ եմ «Երախտագիտության մեդալի» համար»,- նշել է նա:

Հոբելյանական միջոցառումը շարունակվել է տոնական համերգով, որի սկիզբը Մարիամ Տոնյանի խնդրանքով ազդարարվել է Առնո Բաբաջանյանի «Պոեմ» ստեղծագործությամբ` Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, հոբելյարի նախկին աշակերտ Անահիտ Ներսիսյանի կատարմամբ:

Տոնական ցերեկույթին ներկա են եղել Մարիամ Տոնյանի ներկա և նախկին սաները, ընտանիքի անդամները, նրա մեկդարյա կենսագրության գործընկերները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խմբային աշխատանքի դերը

    Թեմայի հեղինակ՝ Sonulik

    Խմբային աշխատանքների կիրառումը տարրական դպրոցում արդյո՞ք խրախուսում եք: Եվ այն հնարավորինս անաղմուկ կազմակերպելու ի՞նչ եղանակներ կառաջարկեք:

  • Միավորային գնահատման բացակայությունը

    Թեմայի հեղինակ՝ Sonulik

    Տարրական դպրոցում միավորային գնահատման փոխարինումը բնութագրիչներով արդյո՞ք նվազեցրել է սովորողների մոտ ուսման նկատմամբ մոտիվացիան ու հետաքրքրվածությունը: Եվ ի՞նչ մեթոդներ կառաջարկեք նրանց մոտ ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման համար:

  • ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԴԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ Անի Ամիրյան

    ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ձեռք բերած մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության բովանդակության, «Մաթեմատիկա» առարկայի նպատակների, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունները փաստում են, որ ներկա ժամանակներում շեշտը հիմնականում…

  • Խիստ կամ չափազանց ընկերական, թե պահանջկոտ ու աջակցող ուսուցիչ

    Թեմայի հեղինակ՝ arev85@yahoo.com

    Խիստ ուսուցիչը կարող է ապահովել կարգապահություն, հստակ կանոններ և պատասխանատվություն, բայց չափազանց խստությունը երբեմն առաջացնում է վախ և նվազեցնում սովորելու մոտիվացիան: Ընկերական ուսուցիչը ստեղծում է վստահության ու ազատ հաղորդակցության մթնոլորտ,…

  • Ինտերակտիվ մեթոդների և ՏՀՏ գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասընթացին

    Թեմայի հեղինակ՝ Anna Har

    ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Մեթոդական մշակում և գործնական ուղեցույց «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի օրինակով: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Սույն մեթոդական աշխատանքում ներկայացված է 1-ին դասարանում…