-Շնորհավոր նոր ուսումնական տարվա սկիզբն արարող սեպտեմբերի 1-ը, Գիտելիքի և գրի օրը, առաջին դասարանցիների դպրոցամուտը…
Կապանի 5 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը ողջույնի խոսքով ազդարարեց նոր ուսումնական տարին, գիտելիքին տիրելու համար աշակերտներին մաղթեց աշխատասիրություն և տկնանք: Հորդորեց լծվել սիրով, անափ սիրով, քանզի սիրով կատարված գործն է կատարյալ:
Աշակերտների երգն ու պարը, առասպելական մանրապատումը նվիրված դպրության հավերժությանը դպրոցի բակը ողողեց ուրախությամբ, ծափ-ծիծաղով, տոնականությամբ:
Ըստ արարողության հաղորդակարգի, կատարվեց նորեկ ուսուցիչների պաշտոնական երդմնակալություն:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչ Մարատ Պետրոսյանը, ով ներկայացրեց մարզպետ Հունան Պողոսյանի ուղերձը, գնահատեց մանկավարժների ներդրած ջանքերը սերունդներ կրթելու գործում:
Գիտելիքը որպես հայրենասիրության հիմնաքար, օրն ամփոփվեց Արիության դասով, որը վարեց դպրոցի նորանշանակ զինղեկ, գնդապետ Գ. Ներսիսյանը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…