Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, ուսանողներ և դասախոսներ, ծնողներ
Սիրելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերյան տոների՝ Գիտելիքի օրվա և Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մեծ խորհուրդ կա նրանում, որ մենք միաժամանակ ենք նշում այս երկու տոնը։ Արցախի ժողովուրդն իր անկախությունը նվաճեց մաքառումի, զոհողության, մտավոր կարողությունների և անկոտրում ոգու շնորհիվ։ Շնորհիվ հայ ազգի միասնության ու միաբանության։ Սեպտեմբերի 21-ին ազգովի կնշենք նաև Հայաստանի Հանրապետության 28-րդ տարեդարձը։
Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը՝ մեր Սիսն ու Մասիսը, արդեն 28 տարի, խորհրդանշում են հայոց վերածնված պետականությունը, երկու պետություն՝ մեկ Հայրենիք։ Պետականաշինության ճանապարհին մենք միասին հաղթահարեցինք բազում դժվարություններ ու փորձություններ, հաջողեցինք՝ երբեմն նաև սխալվելով, կառուցեցինք երկիր, որի մասին երազում էին մեր նախնիները։ Այսօր արդեն մենք ենք երազում՝ շենացնել ու հզորացնել մեր հայրենիքն այնպես, որ մեր թոռներն ու ծոռները գոհունակությամբ հիշեն մեզ և հպարտությամբ ապրեն այս հողի վրա։ 21-րդ դարը նոր գիտելիքի ստեղծման մրցակցության դար է, և մենք անպայման, պետք է հաջողենք նաև այս պայքարում։ Մեր ներուժն անսահման է, կամքը՝ զորեղ։ Մենք միասի’ն ենք կերտելու նաև մեր հաջորդ հաղթանակները։ Մաղթում եմ բոլորիս արժանապատիվ կյանք ու նորանոր հաջողություններ առաջընթացի մեր ճանապարհին։
Նարինե Աղաբալյան
Նյութի աղբյուրը. ԱՀ ԿԳՍ նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան