ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին

Օգոստոսի 29, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին  պետական բյուջեի այս տարվա պահուստային ֆոնդից կհատկացվի 57 մլն 762 հազար դրամ` ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում` ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ:

Անդրադառնալով որոշման նախագծին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը չի կարող թույլ տալ, որ ակադեմիական խմբերը կախվածության մեջ լինեն մասնավոր կազմակերպություններից. «Մենք մեր կարևորագույն մշակութային օջախներին չենք դնելու այն վիճակի մեջ, որ գնան «ծուռ վզով» գումար խնդրեն բարեգործներից»,- ասել է նա: Նախարար Արայիկ Հարությունյանը նախագծի ներկայացման ժամանակ նշել է, որ խնդիրների վերհանման նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ ուսումնասիրվում են ակադեմիական ստեղծագործական խմբերի գործունեությունը:

Մինչև 2018 թվականի մայիս ամիս` պետբյուջեից տրամադրված ֆինանսավորմանը զուգահեռ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից երգչախումբը ստացել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար (հաստիքային ցուցակով սահմանված պաշտոնային դրույքաչափերին համապատասխան): Նշված ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի մայիսի 1-ից: Հետագայում, կարևորելով Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի առանձնահատուկ դերը հայ երգչախմբային արվեստի զարգացման և միջազգային հանրահռչակման գործում և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի անգնահատելի ծառայությունները հայրենիքին՝ մշակութային այլ ծրագրերի վերաբաշխման հաշվին երգչախմբին հատկացվել է 2018 թվականի 6 ամսվա լրավճար` 2018 թվականին պետական բյուջեի ընդհանուր հատկացումների շրջանակում: Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը և այն, որ ՊՈԱԿ-ը դեռևս չէր կարողացել «Լույս» հիմնադրամի փոխարեն գտնել նոր հովանավորներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում այլ ծրագրերի նվազեցման հաշվին նախատեսել է 50 մլն դրամ գումար՝ լրավճարի հատկացման համար (պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով): Միաժամանակ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ,  2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին  հատկացրել է լրավճար` աշխատավարձի ֆոնդի 70%-ի չափով (առանց եկամտահարկի): Հիմնադրամի հատկացումները դադարեցվում են այս ամսվանից:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած նոր առաջարկի համաձայն` 2020 թվականից կփոխվի ստեղծագործական խմբերին պետական դրամաշնորհների հատկացման ընթացակարգը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…

  • Արհեստական բանականությունը՝ գործընկեր, թե՞ սպառնալիք անգլերենի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ղազարյան

    Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…