2019 թվականի սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը, որն ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Այս առիթով Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ:
«Ես ինձ տարիների ընթացքում ավելի ապահով եմ զգում. իմ երաժշտությունն է այդ ապահովության զգացողությունը տվել և տարածել: Միջոցառումների այս շարքի համար ես շնորհակալ եմ իշխանություններին: Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ և միջոցներ, և սա, նախևառաջ, արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում» -նշել է Տիգրան Մանսուրյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա մասնակցելու մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին։ Նախարարը նշել է, որ համերգաշարը Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հոբելյանական մեծ տարվա շարունակությունն է: «Երևանը, Գյումրին և Ստեփանակերտը պատահական չեն ընտրվել. մեր նպատակն է եղել ապահովել հնարավորինս լայն ընդգրկում, և այս քաղաքներն այդ խնդիրը լուծում են: Վարպետի հետ շփվելով՝ հասկացա, որ 80-ամյակը շատ հարաբերական է, նա երիտասարդ է և անընդհատ ստեղծագործում է, իսկ ամենակարևորը հոգու երիտասարդությունն է: Վստահ եմ, որ առաջիկա 10-ամյակները Վարպետը մեզ դեռ շարունակելու է զարմացնել: Նրա կողքին գտնվեը մեծ պատիվ է բոլորիս համար, որովհետև բացի այն, որ Մանսուրյանը ոլորտի նշանակալի անձնավորություններից մեկն է, նա աշխատել է շատ մեծությունների հետ, և կարծում եմ, որ նրա կենսագրությունը և աշխատաոճը մեծապես կրում են նաև այդ մեծությունների հետ շփման ազդեցությունը: Եվ հիմա մենք հնարավորություն ունենք նաև Վարպետի հետ շփվելով՝ միջնորդավորված շփվել նաև այն անձնավորությունների հետ, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր մշակույթի մեջ»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ տարին ամփոփելով՝ կարձանագրվի, որ 2019 թվականը մշակութային կյանքում եղել է նշանակալիներից մեկը:
Իրադարձությունը կարևոր է ու պարտավորեցնող. նկատում է քաղաքապետ Հայկ Մարությանն ու շնորհակալություն հայտնում մաեստրոյին՝ նախաձեռնության կողքին կանգնած լինելու համար: «Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ ապրել նույն երկրում, նույն քաղաքում, որտեղ ապրում է Մանսուրյանը: Հազարապատիկ երջանիկ եմ, որ կարող եմ լինել իր կողքին և մաեստրոյի հետ ինչ-որ ծրագրեր ներկայացնել, խոսել ու մտքեր փոխանակել»:
Կոմիտասի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ թողարկվել են հուշամեդալներ։ Դրանց առաջին նմուշը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնեց ասուլիսի բանախոսներին:
Նշենք, որ հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։
Սեպտեմբերի 4-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի ստեղծագործությունների շունչը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։
Սեպտեմբերի 5-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները, իսկ սեպտեմբերի 6-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
Հոբելյանական համերգաշարը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին՝ Գյումրիի «Սև բերդում»։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց