ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսումնարանը տոնում է հիմնադրման 50-ամյակը

Նոյեմբերի 2, 2016
Դպրոցական անցուդարձ

Այս տարի լրանում է Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի (http://artvet.schoolsite.am/) հիմնադրման 50-ամյակը, որի բացման ժապավենը կտրել և առաջին դասն ավանդել է կերպարվեստի մեծ վարպետ Մ. Սարյանը: Այստեղ ուսանողները մասնագիտանում են ոսկերչության, փայտի և քարի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մանրանկարչության, գորգագործության, դերձակ-մոդելավորման մասնագիտությունների մեջ և պարբերաբար կազմակերպում են ցուցահանդեսներ և  վարպետության դասեր՝ ներկայացնելով իրենց  ստեղծագործությունները:

Նոյեմբերի 1-ին Նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել է երկօրյա հոբելյանական ցուցադրություն և ներկայացվել  տարբեր տարիների գործունեության ընթացքում ստեղծված  աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման հանդիսության ժամանակ պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով  պարգևատրվել են ուսումնական հաստատությանն աջակից կազմակերպություններն ու գործընկերները:

Ուսումնարանին աջակցելու համար շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը: 

  • ՏՀՏ գործիքների կարևորությունը կերպարվեստ առարկայի ժամանակ

    Թեմայի հեղինակ՝ Aghavni Aleyan 143

    Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…