ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվս 2 բրոնզե մեդալ` այս անգամ ինֆորմատիկա առարկայից

Հուլիսի 29, 2019
Պաշտոնական

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում  հուլիսի 23-ից 29-ն անցկացված CEOI2019 (Central European Olympiads in Informatics - Կենտրոնական Եվրոպայի Ինֆորմատիկայի Օլիմպիադա) ինֆորմատիկայի 26-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էին 14 երկրների 55 աշակերտներ,  հայկական թիմը նվաճել է  2 բրոնզե մեդալ։  
Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտներ Սամվել Անդրեասյանը և Ալեքսանդր Աբելյանը։ 4 հոգանոց մեր թիմը ղեկավարում էր ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը։
Նշենք, որ CEOI միջազգային օլիմպիադան անցկացվում է 1994 թ․-ից։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները ծրագրավորման որևէ լեզվով կատարում են 3-ական առաջադրանքներ։ Մրցույթին կարող են մասնակցել առավելագույնը 4 աշակերտ յուրաքանչյուր երկրից՝ բացառությամբ ընդունող երկրից (8 աշակերտ)։ Մրցույթներն անց են կացվում IOI-ի (ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա) ստանդարտներին համապատասխան։
Առջևում՝ Քիմիայի 51-րդ ու Աստղագիտության և աստղաֆիզիկայի 13-րդ օլիմպիադաներն են:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…