ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հավաստագրեր` սփյուռքահայ ուսուցիչներին

Հուլիսի 26, 2019
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրասման ծրագրի փակումը, որի ընթացքում հավաստագրեր են հանձնվել վերապատրաստում անցած սփյուռքահայ ուսուցիչներին:

Շնորհավորելով ծրագրի մասնակիցներին` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը  հույս է հայտնել, որ ձեռք բերված կարողություններն ու հմտությունները կլինեն նպատակային. «Սա կարևոր է և´ մեզ, և´ ձեզ համար: Մենք ունենք ձեր աջակցության կարիքը՝ հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն մեր կրթօջախները Սփյուռքում: Վստահ եմ, որ Հայաստանում անցկացված օրերը կլինեն անմոռանալի և պատմություն դարձած իրականությունը որպես հուշ կտանեք հայրենիքից: Վստահ եղեք՝ մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ աջակցելու»,-նշել է նա:

Ա. Պապոյանը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժական համալսարանին` վերապատրաստումները կրթական, մշակութային բաղադրիչներով հարստացնելու և անհրաժեշտ միջավայր ապահովելու համար:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը բուհի ղեկավարության անունից շնորհավորել է  վերապատրաստված ուսուցիչներին` նշելով, որ նրանք հայոց լեզվի դեսպաններն են արտասահմանում:

Ուսուցիչներին շնորհավորել է նաև «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Նշենք, որ արդեն 3-րդ տարին Մանկավարժական համալսարանը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացնում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում: Այս տարի՝ հուլիսի 1-26-ն անցկացվող ծրագրին մասնակցել է 15 երկրի 56 ուսուցիչ, որոնք վերապատրաստվել են ուսումնական 5 խմբով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…