Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) «Հայկական կրթական միջավայրում» գործում է «Դպրոցական կայքեր» (http://schoolsite.am/) տեղեկատվական կայքը, որում ըստ մարզերի և ըստ կրթական ծրագրի աստիճանի տեղադրված են Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի հղումները:
Տեղեկացնում ենք, որ Կրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման ու զարգացման գործին խթանելու, կայքերի գործարկմանն օժանդակելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (http://ktak.am/) մշակվել և հրատարակվել է «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը (ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը «Պաշարների շտեմարան» կայքում՝ http://lib.armedu.am/resource/3716), ինչպես նաև ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում ստեղծվել է հայալեզու տիրույթ, որում յուրաքնչյուր ուսումնական հաստատության տրամադրվում է դպրոցական կայքի ձևանմուշ-կաղապար, ենթադոմեն, մուտքի հնարավորություն և անհրաժետ մասնագիտական խորհրդատվություն:
Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…