ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը

Հունիսի 28, 2019
ՏՀՏ նորություններ

Հունիսի 24-ին Երեւանում մեկնարկել է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված >«Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

Երեւանում եւ Վանաձորում hունիսի 24-28-ը անցկացվող միջոցառումների ընթացքում նախատեսվում է կազմակերպել բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։

Շաբաթը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից։ Երեւանում եւ Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական եւ միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, «Հայաստան Ինժեներական շաբաթ»-ը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին, կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։

«Նմանատիպ միջոցառումները կարեւոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը որպես աշխարհին բարդ եւ ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: Հպարտությամբ պետք է նշեմ, որ ինժեներական ոլորտի համաշխարհային առաջատարները Հայաստանում գտնում են համալիր լուծումներ։ Չէ՞ որ տեխնոլոգիական ու ինժեներական զարգացման խթանը հենց ինքը մարդն է, իսկ Հայաստանում ապրում ու գործում են ստեղծագործ մարդիկ, որոնց շնորհիվ կարող ենք մեր երկիրը առաջատար դիրքերի բերել տնտեսական ժամանակակից մարտահրավերների պայմաններում»,- նշել է նա:

«Կարեւորում եմ այն, որ «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում հանդես եկող խոսնակների 90 տոկոսից ավելին հայ ինժեներներն են, որոնք կստանան հնարավորություն ցուցադրելու այն ամենը, ինչ ստեղծվել է Հայաստանում: Այսպիսով, մեր նպատակն է արտերկրից ժամանած հյուրերին ցույց տալ, թե ինչպիսի ինժեներական ներուժ կա Հայաստանում, ինչ պրոդուկտներ են արտադրվում»,- ընդգծել է «Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը:

«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցում են Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային ասոցիացիայի նախագահն ու բարձր տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ։

Հունիսի 24-ից 26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն: Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաեւ աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի ամփոփումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա Շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների եւ փորձագետների ներգրավմամբ։

Վանաձորյան առաջին պանելային քննարկման շրջանակում հայ եւ արտերկրի խոսնակները կխոսեն Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների մասին: Մեկ այլ քննարկում նվիրված կլինի Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչությանը: Զուգահեռաբար կանցկացվի նաեւ ինժեներական լուծումների ցուցահանդեսը։ Շաբաթը կեզրափակվի ռոք համերգով:

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ), YEA Engineering, PMI Science, Ինժեներական քաղաք (EC), Նեյշընըլ Ինսթրումենթս (NI), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ), Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիա (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն (MIC), Փրայմ (Prime):

Նյութի աղբյուրը. https://itel.am/am/news/10927

  • ՏՀՏ գործիքների կարևորությունը կերպարվեստ առարկայի ժամանակ

    Թեմայի հեղինակ՝ Aghavni Aleyan 143

    Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…