Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայտարարվել է Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկի, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնման մասին: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի հետ՝ Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ:Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ այս կենտրոնները կարող են նաև կրթական այլ ծառայություններ մատուցել, օրինակ, ուսանողների վերապատրաստում, նույնիսկ մեծահասակների կրթության մատուցում.
«Մենք շատ ենք խոսում հարատև կրթության մասին և արձանագրում ենք, որ, ցավոք, կրթության մակարդակի ընդհանուր անկում ունենք: Նման կենտրոնները կարող են նպաստել այդ մակարդակի բարձրացմանը և, ըստ էության, դառնալ նույնիսկ փոքր, բայց կրթական կենտրոններ: Եվ եթե նման կենտրոնների ցանց ունենանք ամբողջ պետությունում, ապա դրական առումով կարող ենք լուրջ ազդեցություն ունենալ կրթական համակարգի վրա»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Թումոյի հետ նախարարությունն իրականացնում է մի քանի նախաձեռնություն, և այս ծրագիրը ևս կարող է դառնալ դրանից մեկը:
Նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով:
Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է. այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնաուսուցողական տարածք՝ տեղի պատանիների համար: Անցնելով ինքնուսուցման ընթացքը՝ իրենց տեղական Թումո-տուփում ուսանողները մասնագիտացված դասընթացների փուլում ուղևորվում են մոտակա մեծ կենտրոն՝ Թումո հանգույց:
Գաղափարի մշակման և ներդրման գործում նշանակաալի աջակցություն է ցուցաբերել ՀՀ կենտրոնական բանկը: Առաջին Թումո տուփը՝ Ամունիդ-ԱԿԲԱ ընկերության հետ համագործակցությամբ, ինչպես նաև Hayg Foundation հիմնադրամի նվիրատվությամբ մեկնարկում է Բերդ քաղաքում: Բերդի և մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի: Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել շուրջ 250 պատանիների:
Բերդի Թումո-տուփը կսկսի գործել 2019 թվականի սեպտեմբերից՝ Թումոյի ինքնակրթական փուլ հրավիրելով առաջին 160 ուսանողներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…
Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…
Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…
Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…
Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց