Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի արարողությունը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է հերթական անգամ իրականացվող այս գործընթացը: «Դուք սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք և ամեն անգամ Հայաստան գալով և նոր մեթոդներ տանելով սփյուռքի մեր համայնքներ՝ ավելի եք ուժեղացնում ձեր կրթական հաստատությունների դիրքն ու դերը: Մենք այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր հանրակրթության մեկ դաշտ: Վերապատրաստումները նրանով են կարևոր, որ մենք ձեր միջոցով տեղեկանում ենք համայնքներում առկա խնդիրներին և փոփոխում ենք դասավանդման մեթոդաբանությունը` հիմք ընդունելով դրանք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ 2000-ականներից սկսած ավելի քան 1500 ուսուցիչներ են վերապատրաստվել:
«Նախորդ տարվա համեմատ մի փոփոխություն է տեղի ունեցել՝ այսուհետ բոլոր վերապատրաստումներն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը. նախկինում մեզ համար անհասկանալի պատճառով այն բաշխվել էր նաև Սփյուռքի նախարարությանը: Սա թույլ կտա իրականացնել մեկ միասնական քաղաքականություն: Ձեր ներկայացրած հաստատությունները նաև ակտիվ մշակութային կենտրոններ են, և մենք նպաստելու ենք դրանց զարգացմանը: Ներկայում քննարկում ենք հայագիտության զարգացման նոր փաստաթուղթ, որի շրջանակում հայագիտական առարկաների դասավանդումն էլ ավելի է կարևորվելու: Ողջունեք մեր անունից ձեր աշակերտներին, որոնց փոխանցելու եք այստեղ ստացված գիտելիքները և նոր մեթոդները»,-նշել է նախարարը՝ սփյուռքահայ ուսուցիչներին մաղթելով հաճելի օրեր հայրենիքում:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է.«Ձեր աշխատանքի կարևորության, կշռի և անհրաժեշտության մասին տեսականորեն չեմ խոսում. իմ չորս երեխաները հայեցի կրթություն են ստացել և ստանում սփյուռքում, մինչև հայրենադարձվելը: Այնպես որ, գիտեմ՝ ինչպիսի զոհողություննեի շնորհիվ եք դա անում: Իմացեք, որ ձեր մեջքին կանգնած է մի ամբողջ պետություն, ԿԳՄՍ նախարարությունը, Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, և մենք լիովին գիտակցում ենք ձեր աշխատանքի կարևորությունը: Անպայման ողջունեք նաև ձեր աշակերտների ծնողներին, քանի որ հենց նրանք են գիտակցում հայերենի կարևորությունը սփյուռքում»,-իր հերթին նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով: Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից: Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ:
Այս տարի նախատեսված է վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոց լեզվի և գրականության» խմբերում:
Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց