Այսօր տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրության փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների քննարկումը, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են իրականացվել կանոնադրության մեջ:
Նիստի հաջորդ հարցը 2020-25թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների, ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն էր ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների կողմից: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2019 թվականին մշակման ենթակա ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ներկայացումը և հաստատումը: Արդյունքում խորհուրդը որոշել է հաստատել է ձեռնարկների ցանկը, որոնք կտպագրվեն ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգի նախագծի ներկայացմանը: Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հաստատվել է վերոնշյալ հայեցակարգը՝ իր գործողությունների ծրագրով, որը սեպտեմբերի կպիլոտավորվի գյուղատնտեսական մի քանի մասնագիտությունների գծով:
Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հավանության արժանացնել հայեցակարգը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ պիլոտավորման ընթացքում կարելի է վերանայել որոշակի դրույթներ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց