Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը և Գառնիկ Ավագյանը մանկավարժներ Արտաշես Գրիգորյանի և Հռիփսիմե Մինասյանի գլխավորությամբ հունիսի 7-ին մեկնեցին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաք՝ մասնակցելու Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Super star-2019» երգի միջազգային և «Արվեստի միջազգային փառատոն»-ի «Batumi–Wave 2019» մրցույթներին: Վերջինս նվիրված էր խաղաղության, ընկերության և սիրո արժեքներին:
Մասնակցության նպատակն էր ներկայացնել երգարվեստի խմբակի սաների կարողությունները, նպաստել նրանց մասնագիտական և կատարողական ունակությունների զարգացմանը, երգարվեստի միջոցով ծանոթանալ տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին և ներկայացնել սեփականը, մասնակիցների մոտ խթանել միջազգային մրցույթներին մասնակցելու և հաղթանակի հասնելու ձգտում:
Մրցույթներին մասնակցում էին շուրջ 370 դեռահաս՝ Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից, Իսրայելից, Հունաստանից և Լատվիայից:
Մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված էին մասնակից երկրներից հրավիրված արվեստի տարբեր բնագավառի ներկայացուցիչներ: «Super star-2019» երգի միջազգային մրցույթը նախագահում էր Հայաստանից վաստակաշատ մանկավարժ, երգարվեստի ոլորտում մեծ ներդրում ունեցող Սաթիկ Վարդանյանը:
Հարկ է նշել, որ «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Սարգիս Հակոբյանը և Ալեն Հարությունյանը մասնակցել են մրցույթներին, որպես նաև Գյումրու «Խաչատուր Ավետիսյան»-ի անվան թիվ 7 երաժշտական դպրոցի սաներ:
«Super star-2019» երգի միջազգային մրցույթում թեժ պայքարի արդյունքում անաչառ ու խստապահանջ ժյուրիի կողմից «Ընտանիք» կենտրոնի խմբավար Արևիկ Թանաշեանի /ԿԱՀԱ-ի վաստակավոր արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, «Անահիտ» ոսկե շքանշանակիր, 6 եվրոպական երկրների Գրան Պրի մրցանակակիր/ սաներն արժանացել են՝
Կարինե Տիգրանյանը «Էստրադային վոկալ» անվանակարգում Գրան Պրի մրցանակի,
Ալեն Հարությունյանը 1-ին տարիքային խմբում և Նորայր Հակոբյանը 2-րդ տարիքային խմբում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում Գրան Պրի մրցանակների,
Գառնիկ Ավագյանը «Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում 1-ին կարգի դափնեկրի կոչման,
Սարգիս Հակոբյանը «Ակադեմիական վոկալ» անվանակարգում 1-ին կարգի դափնեկրի կոչման,
Կարինե Տիգրանյանը և Նորայր Հակոբյանը «Դասական դուետ» անվանակարգում 1-ին կարգի դափնեկրի կոչման:
«Արվեստի միջազգային փառատոն»-ի «Batumi–Wave 2019» մրցույթում ևս գյումրեցի պատանիները գրանցել են փայլուն հաղթանակներ՝ գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականները 5 տարբեր անվանակարգերում և տարիքային խմբերում: Երկու մրցույթների արդյունքում շնորհալի սաներն արժանանացել են դիպլոմների, ոսկե մեդալների և գավաթների:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին ԿԱՀԱ-ի հիմնադիր նախագահ Արման Ղուկասյանին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարարվեստի համաշխարհային խորհրդի Վրաստանի մասնաճյուղի նախագահ Զուրաբ Բիլանիշվիլիին՝ համագործակցության և սաներին միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորության ընձեռման համար։
Հարկ է նշել, որ մասնակիցները փառատոնների շրջանակում վարպետության դասեր են առել երգարվեստի բնագավառում կայացած, հարուստ կենսափորձ ունեցող և բանիմաց օտարազգի մասնագետներից, շրջայց կատարել Բաթումիի տեսարժան վայրերով:
Հ. Սարգսյան
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց